Գիտե՞ք, թե իրականում ինչո՞ւ են սպիտակում ձեր մազերը

Մենք գիտենք, որ...

Սպիտակ մազերը ծերության նշան են:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ որոշակի դեպքերում մազերի սպիտակելը բոլորովին էլ չի նշանակում օրգանիզմի ծերացում: Սկզբից փորձենք պարզել, թե ինչ է կատարվում մազի հետ, երբ այն սպիտակում է: Մազերի գույնի համար պատասխանատու է մազարմատում գտնվող մելանոցիտ կոչվող բջիջներում արտադրվող հատուկ պիգմենտ մելանինը: Մելանոցիտների հարևանությամբ գտնվում են նաև կերատոցիտները, որոնք էլ արտադրում են մազի հիմնական շինարարական նյութը՝ կերատին սպիտակուցը: Այս նյութերի արտադրման որոշակի ժամանակահատվածում նյութերը խառնվում են միմյանց և արդյունքում էլ ձևավորվում է մազի գույնը: Ընդ որում, մազի գույնը կախված է նրանից, թե մելանինի ինչ տեսակից ինչ քանակի է արտադրվում: Օրինակ, ֆեոմելանին շատ արտադրվելու դեպքում մազերը շեկ են կամ սպիտակ, իսկ էումելանինի մեծ քանակը մազերին տալիս է սև կամ շագանակագույն երանգ: Մազերի սպիտակելու պատճառները շատ են, և, իհարկե, դրա առաջին պատճառը օրգանիզմի, այսպես ասած, ծերացման սկիզբն է, որը արտահայտվում է մելանինի թերարտադրությամբ: Ըստ գիտնականների, ի սկզբանե այդ երևույթի մեկնարկը կանխորոշված է գենետիկորեն, բայց որոշել, թե երբ այն կոնկրետ կսկսվի, անհնար է: Սակայն կա վիճակագրություն, որն ասում է, որ ասիացիների մոտ առաջին սպիտակ մազերը հայտնվում են 30 տարեկանում, եվրոպացիների մոտ՝ 35-ում, իսկ ահա սևամորթների մոտ՝ 40-ն անց: Պարզ է, որ 30-40 տարեկաններին դժվար է ծեր համարել: Ի դեպ շիկահերների մազերի սպիտակելը ավելի շուտ է սկսվում, քան սևահերներինը: Բացի օրգանիզմի աստիճանական ծերացումից, կան նաև մազերի սպիտակելու այլ պատճառներ, ընդ որում՝ դա լինում է երբեմն անգամ մինչև 20 տարեկանը: Այս ամենի հիմնական պատճառներից մեկը ժառանգականությունն է. եթե հայրը շուտ է սպիտակել, ապա ամենահավանականն այն է, որ նրա տղան էլ շուտ կսպիտակի: Բացի այդ, կան հիվանդություններ, որոնք բերում են մազերի սպիտակելուն, օրինակ՝ վահանաձև գեղձի հիպերֆունկցիա, պերնիցիոզ անէմիան և այլն: Հանդիպում են նաև արտաքին միջավայրի որևէ ազդեցության կամ որևէ վիտամինի կամ միկրոէլեմենտի բացակայության պատճառով մազերի սպիտակելու դեպքեր: Նաև համարվում է, որ սպիտակելու պատճառը նյարդերն են, և դա իրոք ճիշտ է: Հայտնի են դեպքեր, երբ մեկ օրվա ընթացքում հոգեկան ապրումների պատճառով մարդկաց մազերը սպիտակում են: Բանն այն է, որ մազը սնամեջ է, որի մեջ գտնվում է մելանինով հեղուկը, իսկ սթրեսային պայմաններում առաջանում են հատուկ սպիտակուցային նյութեր՝ նեյրոպեպտիդներ, որոնք էլ, անցնելով մազի մեջ, խախտում են մելանինի շրջանառությունը:

Հետաքրքիր է, բայց եվրոպական երկրներում սպիտակահեր մարդկանց համարում են ոչ հեռանկարային և աշխատում են աշխատանքի չընդունել: Բացի այդ, նմանները կորցնում են իրենց գրավչությունը հակառակ սեռի մոտ, իսկ դա բերում է բազմաթիվ կոմպլեքսների առաջացման: Սպիտակելուց ամենաշատը վախենում են կանայք, ինչը հասկանալի է: Իսկ ահա Արևելքում ալեհերներին վերաբերվում են ավելի հանդուրժողական և հարգանքով: Բանն այն է, որ այնտեղ ծերությունը համարում են մարդու կյանքի հրաշալի ժամանակահատված:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ Թմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է զինված անձանց վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել Մեյմանդարի շուկայում Պատկերասրահից թանկարժեք կտավներ են հափշտակվել. ԱԱԾ-ն հայտնաբերել է Վարչապետ Փաշինյանը Իսլանդիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ Կավը՝ Աստծուց մինչև տիեզերք. Գարսևան Հարությունյանի բացահայտումները Քաղաքական իրականությունն ու շահերի ակնհայտ բախումը Դա արդեն շախմատին չի վերաբերվում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Ադրբեջանում չորս մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին այրվել է ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում է նաեւ աղբահանության հարցը (ուղիղ) Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող
website by Sargssyan