Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին

Մի քանի ամիս գործելուց հետո դադարեցվել են Երևան-Նոյեմբերյան երթուղու աշխատանքները։ Դրա փոխարեն բնակիչները սկսել են օգտվել տաքսիներից․ այլ ուղևորների հետ հավաքվում են, նստում մի տաքսի և այդպես կազմակերպում իրենց երթևեկությունը: Ստացվում է՝ մարդիկ ճարահատյալ դիմում են այլևայլ միջոցների՝ պետության անգործության պատճառով: Չէ՞ որ, միջքաղաքային կանոնավոր տրանսպորտ պետք է գործի և մի բան էլ՝ էժան յուրաքանչյուր այլ այլընտրանքից: 

Կանոնավոր տրանսպորտի բացակայության բացասական ազդեցությունը իրենց կյանքի որակի վրա հատկապես զգում են աղքատ կամ միջին խավի մարդիկ, ուսանողները, թոշակառուները, ովքեր հանրային տրանսպորտի հիմնական սպառողն են:

 

Երթուղու վարորդներն ասում են, որ աշխատանքների դադարեցնելու պատճառը անհրաժեշտ եկամուտ չապահովելն է։ Շահույթ ստանալուն խանգարում է նաև այն, որ տաքսի սերվիզները հարկեր չեն վճարում, ի տարբերություն իրենց։ Ստացվում է, որ երկար տարիներ երթուղի չունենալու պատճառով մարդիկ սովորել են տաքսիներին։ 

 
 

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Նոյեմբերյան համայքնի բնակիչ Տիկին Կարինեի հետ, ով ասաց՝

«Մեր տարածաշրջանում հանրային տրանսպորտի խնդիիրը բավականին մեծ է։ Առաջին հերթին` միջգյուղական տրանսպորտը։ Մենք մեծ համայնք ենք, բայց հանրային տրանսպորտ կա միայն 3 գյուղերի համար։ Բացի դա` կա մայրաքաղաքի հետ կապի բացակայություն։ Այն մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից, կարևորում են այդ երկու հազար դրամը։ Գյուղացու համար դա փոքր գումար չէ։ Այս հարցի լուծումը պետք է լինի այն, որ հանրային տրանսպորտի գինը որոշակիորեն կրկին իջեցվի։ Եթե, օրինակ` գինը լինի 1000 դրամ, օգտվողների թիվը կմեծանա և չի լինի նաև շահույթի խնդիր։ Ամեն դեպքում սխալ եմ համարում սահմանամերձ համայնքների և մայրաքաղաքի միջև կապի բացակայությունը։ Որոշակի բաներ փոխելուց հետո, մարդիկ մեծ ուրախությամբ կօգտվեն տրանսպորտից։ Օրինակ` եթե Երևանում կանգառը միայն մեկը չլինի։ Ավելանա կանգառների թիվը, և դրանք լինեն քաղաքի կենտրոնական մասերում։ Կամ, եթե ավելանա գազելների թիվը և միայն մեկ ժամի չշարժվեն` հնարավորություն լինի օրվա տարբեր ժամերի գնալ Երևան»,-նշեց բնակիչը։

 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանն ասաց․

«Նախկինում էլ եղել է նման երթուղի, որը նորից կարճ ժամանակ է գործել։ Այդ երթուղու աշխատանքները համայնքապետարանի հետ կապ չունի, դա պատկանում է Տրանսպորտի և կապի նախարարությանը։ Կարծում եմ, որ պատճառը տաքսիների հետ մրցակցությունն է։ Տաքսիներն ավելի հարմար են, քանի որ տանից վերցնում են և տանում այն կետը, որտեղ ուզում ես։ Համայնքապետարանը զբաղվում է միջհամայնքային  տրանսպորտային միջոցների նորացմամբ։ 9 համայնքներից մի քանիսում չկա միջգյուղային տրանսպորտ»,-ասաց նա։

Загрузка...
Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ) Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan