Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը վերագործարկվում է նախատեսվածից շուտ. այն կներկայանա թարմացված երգացանկով

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կվերագործարկվի մարտի 21-ին:  Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, դա պայմանավորված է առաջին հերթին Նովրուզի տոնով, երբ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում:

«Հաշվի առնելով, որ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում, իսկ Հանրապետության հրապարակի շատրվանների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշվեց այս տարի առաջին անգամ գլխավոր շատրվանները գործարկել շուտ՝ մարտի 21-ին: Սովորաբար շատրվանները միացվում են ապրիլի 7-ին: Զբոսաշրջիկները, այցելուները, և, իհարկե, երևանցիները հնարավորություն կունենան վայելել շատրվանները լուսաձայնային ու երաժշտական ամբողջ հմայքով»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի ևս կգործեն տեղեկատվական կենտրոնները, որտեղ աշխատակիցները կաջակցեն զբոսաշրջիկներին, անհրաժեշտության դեպքում պարսկերենով քարտեզներ կտրամադրեն իրանցիներին:   

Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:

Իրանցիները Նովրուզը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ: 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է  Նովրուզի միջազգային օր:

Загрузка...
Զարմանալի է, որ Վանեցյանին են քննադատում. Մարուքյանը՝ Սանասարյանի մասին Դատախազը հրապարակում է Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի խոսակցության գաղտնալսումը Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ) Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը երկարեցնել 2 տարով (տեսանյութ) ՀՀ ոստիկանությունը հիշել է օրենքը և հորդորում է Ասում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. տո լավ էլ խոսում եմ, հլա ասեք տեսնեմ ի՞նչ եք արել. Ծառուկյան Պետական տուրքի մասին օրենքն ընդունվեց Ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա է, մեր վրա չի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Բռնակոթում հորը սպանած 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Սա ուղղակի պետտուրքի բարձրացման օրենք չէ. այն վերջնական ազդեցություն է ունենալու մեր կյանքի որակի վրա. Մանե Թանդիլյան (տեսանյութ) Դուք պատկերացնում եք, չէ՞, առհասարակ, ՀՀ-ում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ) Մեկ տարի անց փաստ է, որ ունենք ֆեյք կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ. Շարմազանով
website by Sargssyan