Նախկին համակարգի պանորաման Արթուր Գևորգյանի ճակատին է դաջած
ԲլոգԱրտակ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քաղաքային իշխանությունները շարունակում են անօրինական գործարքների վերաբերյալ վարչարարությունը և օրերս էլ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետարանի մի մասը պատկանում է ինչ-որ անձի: Լրատվականներից մեկն էլ այդ հետքերով հարցում է կատարել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանից: Թումասյանը հայտնել է, որ այդ օտարման գործընթացն իր հանգուցալուծմանն է հասել նախկին թաղապետ Արթուր Գևորգյանի օրոք, ով ներկա պահին զբաղեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Համաձայն տեղեկությունների, շենքի այդ հատվածի, որը մի քանի անգամ օտարվել է, սեփականատերը հանդիսանում է նույն Արթուր Գևորգյանի աներորդին՝ Գևորգ Եղիազարյանը: Իսկ առաջին հարկի տարածքը ծառայում է, որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, որի նախագահն է նույն Արթուր Գևորգյանի եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը:
Փաստորեն խոսակցությունները, որ Արթուր Գևորգյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ չարաշահել է պաշտոնական լիազորություններն ու մի շարք աղմկահարույց միջադեպերի մասնակիցն է եղել, գնալով ջրի երես է դուրս գալիս: Ինչպես է հաջողացրել թաղապետարանի շենքի մի մասը սեփականաշնորհել, դա դեռ առաջիկայում կպարզվի, բայց այն որ նման մարդիկ, ում համար բիզնեսն ու պետության հաշվին «կայֆեր-կայծերն» առաջին հորիզոնականում են, չի կարող սպորտում տեղ ունենալ, առավելևս ֆեդերացիա ղեկավարի:
Հ.Գ. Փաստորեն նախկին համակարգի պանորաման Գևորգյանի դեմքին դաջած է: