Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառման մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը: «Այս առումով ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում հանդիպման ժամանակ»,-հավելեց նա:

Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել: 

Դուշանբեում 2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Մենք  պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր»,-հայտարարել էր Փաշինյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել:

 

Загрузка...
Եվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ) Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով Փաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքներ Արմեն Սարգսյանը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել «Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում». Գագիկ Սուրենյան Արցախում 10-ամյա տղա է սպանվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Զարմանալի է, որ Վանեցյանին են քննադատում. Մարուքյանը՝ Սանասարյանի մասին Դատախազը հրապարակում է Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի խոսակցության գաղտնալսումը Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ) Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար
website by Sargssyan