Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համակարգային, ինստիտուցիոնալ և արմատական փոփոխությունների ակնկալիքով ավիացիոն մասնագետները ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Ավելի քան 100 ստորագրություն. ավիացիոն մասնագետները համախմբվել են

Ինքնաթիռների ինժեներ Արգիշտի Ապիկյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ու խոսեց ինչպես ստորագրահավաքի նպատակի, այնպես էլ հետագա անելիքների ու ոլորտի խնդիրների մասին: Նա հայտնեց, որ այս պահին ավելի քան 100 ստորագրություն կա, և նախաձեռնությանը միացել են նաև տուրիստական գործակալություններ: Ա. Ապիկյանի փոխանցմամբ՝ ստորագրահավաքին միացել են բորտ-ուղեկցողներ, ինժեներներ, օդաչուներ, ոլորտի անվանի ներկայացուցիչներ, նաև տնտեսագետներ, հաշվապահներ և այնպիսի մասնագետներ, որոնք հիմա այլ երկրների համար են աշխատում: 

Մինչ նպատակին ու խնդիրներին անցնելը՝ Ա. Ապիկյանը շեշտեց. «Կա մասնագետների համախմբում՝ վերջին տարիների ընթացքում նման բան չի եղել: Հեղափոխությունից հետո ինչպես ես, այնպես էլ մի շարք մասնագետներ, հ/կ-ներ նամակներ ու առաջարկություններ ենք գրել և ուղարկել Ն. Փաշինյանին: Ներկայացրել ենք խնդիրներն ու լուծումները: Արդյունքում տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծվեց մի խումբ»:

Անհասկանալի հարց՝ անհասկանալի ձևաչափով ձևավորված խմբում

Ապիկյանի խոսքով, բացի նրանից, որ խմբի ձևաչափն իրենց համար մի փոքր անհասկանալի է եղել, ներգրավված են եղել նաև ավիատորներ, որոնք ինֆորմացիայի չեն տիրապետել. «Այդ հանգամանքը խոչընդոտ է հանդիսացել խմբի ընդհանուր աշխատանքների համար: Բացի այդ, կար մի շատ անհասկանալի հարց, ըստ որի՝ պետք է ապացուցեինք՝ երկրին ավիափոխադրող պե՞տք է, թե՞ ոչ: Դա նույնն է, ինչ հարցնես՝ երկրին բանակ պե՞տք է, թե՞ ոչ: Այն, որ բոլորն են վստահ դրա հստակ անհրաժեշտության մասին, կասկած չի կարող լինել: Այնուամենայնիվ, կազմվեց փաստաթուղթ, որտեղ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական տեսանկյունից ներկայացվեցին հիմնավորումներ դրա անհրաժեշտության մասին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, հնարավորություն չկար խոսելու ոլորտի մյուս հարցերի մասին: 

Մեր զրուցակիցը մեջբերեց վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի՝ երկրում մենաշնորհներ չպետք է լինեն ու հավելեց, որ այս ոլորտում, այդուհանդերձ, մենաշնորհներ ունենք: Նա օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայանը և նշեց ՀՀ կառավարության և «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի մասին, ըստ որի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

«Ավիացիայի մասով օրենսդրական դաշտի անհրաժեշտություն կա: ՀՀ-ում գործում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը, բայց մեզ ոչ թե մի քանի էջանոց օրենք, այլ օրենսդրություն է պետք: Ի դեպ՝ օրենքում բազմաթիվ աբսուրդային կետեր կան: Օրենքում կա դրույթ, որտեղ «եթե չի հակասում կոնցեսիոն պայմանագրին» ձևակերպում կա: Առհասարակ, եթե ինչ-որ մեկը պայմանագիր է կազմում, նայում է, որ օրենքին չհակասի, բայց տվյալ դեպքում հակառակն է ստացվում: Ստացվում է, որ օրենքը չպետք է հակասի պայմանագրին»,-ասաց նա՝ շեշտելով, որ, մեծ հաշվով, կան շատ հարցեր, որոնք պետք է վերանայվեն:

Ղեկավարի փոփոխությունը ոչինչ չի փոխել. մասնագետները հեռանո՞ւմ են կառույցից

Նրա խոսքով, առկա հարցերի շարքում է նաև բաց երկնքի քաղաքականությունը, որտեղ ևս աբսուրդային մոտեցումներ կան, և պետք է փոփոխություններ արվեն. «Միջազգային փորձը, նույն Վրաստանի օրինակը ցույց տվեցին, որ բաց երկնքի քաղաքականությունը նպաստում է զարգացմանը: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այն աշխատում է միայն ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, այսինքն, ի շահ ոչ թե որոշ անձանց, այլ ի շահ երկրի»:

Խոսելով Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս ամիսների ընթացքում դրական տեղաշարժ չի արձանագրել:

«Որպես ոլորտի մասնագետ, մարդ, որն ամեն օր մուտք ու ելք է անում օդանավակայան, կարող եմ ասել, որ ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Կա ղեկավարի փոփոխություն, որի նշանակումը քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի բերել: Զգալի փոփոխություն չկա, և լավ մասնագետները հեռանում են այդ կառույցից։ 

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այսօր արդեն նամակը կհանձնեն կառավարության ընդունարան և սպասում են արձագանքի՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
website by Sargssyan