Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավական ժամանակ է՝ գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի մոտ: Նրանք փորձում են որևէ հիմնավորում ստանալ, թե ինչու է առաջարկություն ներկայացվել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում գրավատների պետական տուրքի չափը 60 անգամ բարձրացվի, բայց այդ մասին մինչ օրս որևէ հիմնավորում չի ներկայացվում: Նման անորոշությունը հունից հանել է ոլորտի մարդկանց, որի պատճառով նրանք հիա որոշել են միայն կառավարության ղեկավարի հետ հանդիպել: Մյուսների հետ հանդիպել չեն ուզում, քանի որ կարծում են, որ ջուր են ծեծում ու ոչինչ էլ չեն անում:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ ղեկավար Փայ լակ Թադևոսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ցանկացած գործողություն հարկավոր է հիմնավորված ու տրամաբանված իրականացնել: Ինչպես նաև անհրաժեշտ է հաշվարկել դրա հնարավոր հետևանքները: 

«Ամենակարևորը՝ հարկավոր է ամեն ինչ համակարգված իրականացնել: Եվ եթե այսօր գրավատների, տարադրամի փոխանակման կետերի լիցենզիաների տարեկան վճարի չափը քիչ է, ապա այն կարելի է բարձրացնել: Բայց ցանկացած դեպքում բարձրացնելուց առաջ հարկավոր է բոլոր ռիսկերը հաշվի առնել: Նախ՝ պետք է հասկանալ, թե նրանց մուտքն ենք սահմանափակում ազատ շուկա՞, թե՞ այլ խնդիր ենք ուզում լուծել: Այսինքն, եթե լիցենզիայի վճարի չափն անտանելի բարձրանա, կնշանակի նրանց մղում ենք դեպի կենտրոնացում, այսինքն՝ մանրերը կսկսեն միավորվել: Նույն մոտեցումը կար նաև բանկերի դեպքում, երբ կանոնադրական կապիտալի չափը մեծացվեց, որից հետո փոքր բանկերը ավտոմատ կերպով կլանվեցին խոշորների կողմից, այն պատճառով, որ իրենց կանոնադրական կապիտալը մեծացնելու հնարավորություն չունեին»,- ասաց Փ. Թադևոսյանը:

Եթե լիցենզիայի չափը ոչ համաչափ բարձրացվի, ինչպես բանկերի դեպքում էր, ապա կարող է նույն սցենարը կրկնվել նաև գրավատների և փոխանակման կետերի դեպքում, ասում է կազմակերպության ղեկավարը: Եվ չնայած գրավատները բանկերից ավելի բարձր տոկոսներով են գումար տրամադրում, բայց եթե այդ ծառայությունը շարունակում են մատուցել, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, նրանց պահանջարկը կա:

«Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև սոցիալական կոմպոնենտը: Ուստի գրավատների փակվելու դեպքում շուկայում նրանց տեղը բաց կմնա: Նրանք գործում են, քանի որ փաստաթղթային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը, թղթաբանությունը և այլն, ավելի հեշտ է կազմակերպվում, ուստի պահանջարկ ունեն: Հակառակ դեպքում մարդիկ կօգտվեին բանկերից, քանի որ բանկերն ավելի լավ պայմաններով են վարկեր տրամադրում: Այս պայմաններում, այսինքն՝ նրանց պահանջարկը հաշվի առնելով, լիցենզիայի համար վճարվող պետական տուրքի չափը 60 անգամ բարձրացնելը կհանգեցնի նրան, որ այդ պահանջարկը կտեղափոխվի ավելի խոշոր գրավատներ կամ բանկեր: Ու եթե այս պայմաններում բանկերի կողմից առաջարկվող վարկային պայմանները չմեղմացվեն, ապա կարող է նաև վակուում առաջանալ»,- ասաց Փ. Թադևոսյանը: 

Խոսելով փոխանակման կետերի փակվելու վտանգի մասին՝ կազմակերպության ղեկավարը նշեց, որ աշխատատեղեր կրճատվելու վտանգից բացի կարող է նաև անհարմարություն ստեղծվել սպառողների համար: Ու եթե պետտուրքի չափը մեծանա, ապա փոքր խանութներին այլևս ձեռնտու չի լինի փոխանակման կետեր ունենալ: 

«Բացի աշխատատեղեր կրճատվելուց, այդ անհարմարությունը կազդի նաև սովորական սպառողի վրա, քանի որ գումար մանրելու համար մարդիկ ստիպված պետք է լինեն ավելի հեռու տեղ հասնել: Եվ հասկանալի էլ չէ, թե դրա տնտեսական էֆեկտը որքան կկազմի: Այսինքն, ես կարծում եմ, որ նման կտրուկ բարձրացումները միշտ չէ, որ կարող են արդարացված լինել»,- ասաց Փ. Թադևոսյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Загрузка...
Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ Շրի Լանկայի իշխանություններն ունեին տեղեկություններ նախապատրաստվող հարձակումների մասին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար Էքզիթ-փոլի արդյունքները հիմք են Զելենսկուն շնորհավորելու համար Արջ պահելու համար պետք է բարձր տուգանքներ սահմանել. կենդանաբան Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել
website by Sargssyan