Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաև «Range Rover Vogue 4.2» և «Renault Clio 1.4» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին: Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։ 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է զինված անձանց վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել Մեյմանդարի շուկայում Պատկերասրահից թանկարժեք կտավներ են հափշտակվել. ԱԱԾ-ն հայտնաբերել է Վարչապետ Փաշինյանը Իսլանդիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ Կավը՝ Աստծուց մինչև տիեզերք. Գարսևան Հարությունյանի բացահայտումները Քաղաքական իրականությունն ու շահերի ակնհայտ բախումը Դա արդեն շախմատին չի վերաբերվում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Ադրբեջանում չորս մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին այրվել է ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում է նաեւ աղբահանության հարցը (ուղիղ) Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում
website by Sargssyan