Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որը տևեց 4,5 ժամ: Ասուլիսի բովանդակային մասի հետ կապված տարբեր տեսակետներ կան, ու դա բնական է: Փաստն այն է, որ վարչապետը խոսեց ամեն ինչից, պատասխանեց լրագրողների կողմից բարձրացված 50-ից ավելի հարցերին: Սա վարչապետի թվով երրորդ ասուլիսն էր ու ամենաերկարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի ասուլիսը նախապես պլանավորված չի եղել, և նա այդ քայլին գնացել է ավելի շատ «սպոնտան»՝ փորձելով ստեղծված իրավիճակում մեղմել դաշտում շիկացած որոշակի լարվածությունը: Քանիցս անդրադարձել ենք այն հարցին, որ իշխանության ներկայացուցիչների կողմից «լ յապերը» շատ են, և տարբեր հանդիպումների ժամանակ այս առումով դժգոհել է Փաշինյանը: Այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաև հատկապես կարևորելով Արցախի շուրջ ծավալված դիսկուրսը և Ալիևի հետ առաջիկա հանդիպումը, վարչապետն անձամբ է փորձել «փակել» թեման: Նույնը կարելի է ասել նաև կուտակված այլ հարցերի մասին: Իշխանական դաշտում արցախյան հարցով (ըստ էության կարևորագույն նշանակության այլ հարցերով ևս) բավականին ամորֆ վիճակ է, քանի որ չափազանց քիչ են հարցի (հարցերի) խորքային իմացություն ունեցող, ինչպես նաև թեմաները հասարակությանը ադեկվատ, առանց «լ յապերի» ներկայացնելու ունակ անհատները: Ուստի պատահական չէ, որ նույնիսկ տեղեկատվական հարթակում է վարչապետը միայնակ աշխատում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan