Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների համար օրակարգային կարևոր հարց է դարձել անցումային արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նախագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը: 

Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, դրա տակ հստակ քաղաքական ենթատեքստ կա, որի համաձայն, իշխանությունները փորձելու են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բացասական վճիռներից խուսափելով՝ նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի կողմից ձեռքբերված անշարժ գույքը հետ բերեն պետության իրավասության տակ, նաև իշխանության համար անցանկալի և «վտանգ» ներկայացնող դեմքերին հնարավորինս լիկվիդացնեն քաղաքական հարթակից: Մեր աղբյուրների պնդմամբ, այս թեմայի վերաբերյալ վարչապետը ՔՊ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հանձնարարել է բոլոր «ֆրոնտներում» ու հնարավոր բոլոր ձևաչափերով հանրությանը ներկայացնել օրենքի ընդունման կարևորությունն ու առաջնայնությունը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամավորները, «իշխանամերձ» մասնագետները ջանք չեն խնայում իրենց հաճելի «սոուսով» մատուցել հարցի մանրամասները: Հատկանշականն այն է, որ նրանք հնարավոր բոլոր մեթոդներով խուսափում են հանրային դիսկուրսից, փորձում են ուղղակի «միակողմանի» տեսակետներ գեներացնել տեղեկատվական դաշտում՝ ամեն կերպ խուսափելով մանրամասներ ներկայացնել և ասել, թե խոսքն ինչի մասին է և, օրինակ, որ երկրի իրավակիրառ պրակտիկայում է այն օգտագործվել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan