Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների

Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց
շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:


Նշենք, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել
արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ
բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Հայկական պատվիրակության անդամները դեռևս գտնվում են հյուրանոցում. Իվետա Տոնոյան Հետախուզվողը հայտնաբերվեց Գարգառ գյուղում Դավիթ Տոնոյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին Հրայր Թովմասյանը պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա. Նիկոլայ Բաղդասարյան Ատենախոսության կետադրական նշանը դրոշակ սարքելը լուրջ չէ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց Լևոն Արոնյանը կմասնակցի Զագրեբի Grand Chess Tour մրցաշարին Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրին Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները Վիճակախաղերի և շահումով խաղերի դաշտը կարգավորող օրենսդրությունը խիստ թերի է Ահազանգ նախաձեռնության անդամները հանդիպեցին վարչապետի հետ (լուսանկարներ) Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Եղանակը Հայաստանում Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն կազմակերպելու համար 50 մլն դրամ հատկացվեց (տեսանյութ) Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ. «Փաստ» «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք. «Փաստ» Սարսափելի դեպք` Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը
Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան կծնվի ԱՄՆ-ում․ մոդելը ներկայացրել է փոքրիկի անվան տարբերակները Պարզվում է, որ գեղեցկուհի Բարբին ավելի քան 10 տարի ամուսնացած է. իսկ ո՞վ է նրա ամուսինը (Photo) ԹԵՍՏ. Աղջիկնե՛ր, այս թեստը կբացահայտի, թե ինչ են իրականում մարդիկ մտածում ձեր մասին, սակայն չեն ասում Եթե ուզում եք իմանալ, թե երբ կկատարվի ձեր ցանկությունը, ապա անցեք այս թեստը՝ ընտրելով քարտերից մեկը Ինչպես և որտեղ են որոշել անցկացնել իրենց ամառային հանգիստը Լիլի Մորտոն և սիրելին Կանացի 10 բան, որոնք միանգամից գրավում են տղամարդկանց ուշադրությունն ու սիրտը Երկու ջենթլմեններ միաժամանակ համբուրում են Արուս Տիգրանյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐ «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք (Տեսանյութ) Եվա Բաղդասարյանը գայթակղիչ լողազգեստով ցուցադրել է սլացիկ ու կրքոտ մարմինը. ՖՈՏՈ Հորոսկոպի ամենաուժեղ ինտուիցիա ունեցող 5 նշանները
website by Sargssyan