Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
SocietyԱռաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց արդեն կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի։ Մարտի 24-ին որոշ տեղերում սպասվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վ, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին աստիճանաբար կնվազի։ Նախնական կանխատեսումներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն նաեւ հաջորդ շաբաթվա սկզբին։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակի օդերեւութաբանները խոստանում են տեղ-տեղ տեղումներ եւ քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,
Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+12,
Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+12։