Ո՞րն է լի­նե­լու հե­ղա­փո­խու­թյան հեր­թա­կան թի­րա­խը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքին կյանքում շեշտակիորեն մեծացել է անորոշության գործոնը։ Իրենց պաշտպանված չեն համարում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որովհետև ամեն րոպե կարող են «կուլակաթափ» լինել՝ հատկապես շրջանառվող խոսակցությունների ֆոնին, որ գույքը կարող է բռնագանձվել առանց դատական վճռի։ Նման իրավիճակում մեծ է վտանգը, որ Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ներդրումային գրավչությունը, այլ նաև կդառնա երկիր, որտեղից կապիտալը «փախչում» է։ Նույն անորոշությունն է նաև պետական համակարգում, որտեղ մի քանի հազար մարդ սպասում է «օպտիմալացման» կամ կրճատման իր հերթին։ Կառավարության կառուցվածքի հաստատումը տարբեր պատրվակներով ուշանում է, ինչը ռիսկեր է ծնում, որ անորոշությունը կարող է սաբոտաժային երևույթներ ծնել։

Թվարկումը կարող ենք շարունակել այլ օրինակներով, սակայն այսօր կխոսենք անորոշության աղբյուր հանդիսացող մի նախաձեռնության մասին, որը թեև առայժմ չի խրախուսվում կառավարության կողմից, սակայն համառորեն մնում է քաղաքական օրակարգում։

Մինչ խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մտադիր է ԱԺ քննարկմանը ներկայացնել կառավարության կառուցվածքի այլընտրանքային նախագիծ, որով առաջարկում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, արտախորհրդարանական ՀԱԿ-ը, որն առանցքային հարցերում սատարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, առաջարկում է հրաժարվել կառավարման խորհրդարանական համակարգից ու ռեստավրացնել կիսանախագահական մոդելը։ «Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան սահմանադրական փոփոխությունների»,- վերջին ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն չկան երաշխիքներ, որ այս թեման կրկին չի «տաքանա», մանավանդ, որ այդ «տաքացումը» մի օր օբյեկտիվորեն կարող է դուր գալ իշխանությանը, այլ խոսքով՝ կարող են հայտնվել Փաշինյանի ասած «կոնկրետ փաստարկները»։

ՀԱԿ-ի առաջարկը խոցելի է թե՛ բովանդակային և թե՛ մարտավարական առումներով։

Հայաստանում ձևավորված չէ քաղաքական դասական մշակույթ, ինչը ենթադրում է, որ քաղաքական կարգավորումներն ավելի բարդ են աշխատելու խառը համակարգերի պարագայում, երբ կոմպրոմիսների անհրաժեշտությունը շատ ավելի մեծ է։ Ի դեպ, կարծիք կա, որ կիսանախագահական մոդելի ժամանակաշրջանում մեր երկրում առաջացած մի շարք խնդիրներ ուղղակիորեն կապված են եղել, այսպես կոչված, բիցիֆալ կամ երկգլխանի գործադիր իշխանության հետ։

Սակայն ՀԱԿ-ի առաջարկությունն ավելի վտանգավոր է մարտավարական իմաստով։ Առայժմ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը բավականին բարձր է, ու նրանք կարիք չունեն դիմելու սահմանադրական մանիպուլ յացիաների՝ իշխանությունն ամրապնդելու ու պահպանելու համար։ Թերևս դա է պատճառը, որ հիմա Փաշինյանը հրապարակավ մերժում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առաջարկությունը։

Սակայն առնվազն երկու հանգամանք հուշում են, որ գործող իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հարցը պահելու է օրակարգում կամ առնվազն այլոց միջոցով «տաքացնելու» է այդ թեման։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է չեղարկել սուպերվարչապետական համակարգը, թեև ժամանակին ամենաթունդն էր այն քննադատում ընդդիմադիր գործչի դիրքերից։ Սա նշանակում է, որ գործող վարչապետն առնվազն կանխատեսում է այն սցենարը, որ վարկանիշի բնական անկման պարագայում հենց ուժային գերատեսչություններն ու հարկային մարմինները կարող են դառնալ իր իշխանության հուսալի հենարանը։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, անձնակենտրոն է, ապա ակնհայտ է դառնում, որ օրերից մի օր կարող է ակտուալ դառնալ նախագահական կառավարմանը վերադառնալու թեման։Իհարկե, այս պնդումը հարյուրտոկոսանոց չէ, սակայն նման մտավախություններ կան նաև այլ պատճառով։ Անցած մեկ տարում հեղափոխական իշխանությունը հասարակությանը կոնսոլիդացրել է «բոբոյի» կերպարներ ստեղծելով։ Սկզբում այդ դերում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանը, հետո՝ օլիգարխիան, նախկին խորհրդարանը, այդ ամբողջ շրջանում ու հիմա՝ Ռոբերտ Քոչարյանը, ընտրություններից հետո հեղափոխության թիմից հնչեցին հանդիմանություններ ԶԼՄ-ների հասցեին, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, հաճախ մեղադրվում են «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ, իսկ եթե պարզ խոսենք՝ ուղղակի «անթերի» իշխանություններին քննադատելու մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է կենտրոնանանլ.ք տնտեսական հեղափոխության վրա, ու նա միանգամայն ճիշտ է։ Սակայն չկա որևէ երաշխիք, որ եթե տնտեսական հեղափոխությունը ձախողվի, «բոբոյի» կարգավիճակում չի ներկայացվի խորհրդարանական համակարգը։ Դա մի կողմից հնարավորություն կտա ժամանակ շահել ու հասարակությանը պահել սպասման ռեժիմում, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ տեսք կհաղորդի նշմարվող հեղափոխական անձնակենտրոնությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
website by Sargssyan