Առնետները շատացել են, իսկ պայքար չի երևում. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի խմբագրություն են դիմել Նոր Նորքի 7-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում են վերջին շրջանում կրծողների թվի կտրուկ աճից. նրանք նշում են, որ կրծողների դեմ պայքար ուղղակի չի տարվում: Բնակիչների խոսքով՝ շենքերի բակերը լցվել են խոշոր առնետներով, որոնք մարդկանց առողջության համար ռեալ վտանգ են ներկայացնում: Մասնավորապես խոսքը Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 21 շենքի և դրան հարող շենքերի մասին է: Թերթը կփորձի պատկան մարմիններից ճշտել, թե ինչու է նման անհանգստացնող վիճակ: Առավել ևս, որ առջևում ամառ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում