Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել (ֆոտո)
SocietyԱրայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,-նշել է նաեւ լուսանկարներ հրապարակել: