Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Լոռու մարզի դատախազությունում բնակարանային գողությունների կանխարգելման հարցով խորհրդակցություն է անցկացվել

Society

Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն:  Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման և իրականացման հարցերը: 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, մասնակիցներին տեղեկացվել է որ 2018թ. մարզի վարչական տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով ավելի է 2017թ. համեմատ: Իսկ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով և նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն  բացահայտման ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: 

Մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: 

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների առկայությունը: Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաև այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով: 

Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ և սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, և նման հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում և որպես պատիժ հիմնականում միջնորդվում է ազատազրկում:  

Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների և ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։ 

Խիստ կարևորելով անձանց սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման և երթևեկության անվտանգության մակարդակն  առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները և դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։ 

Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։ 

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրում իրականացնելուց հետո, ըստ գողությունների և ՃԵԿ խախտումների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել տեխնիկական սարքերով համալրման համար համայնքային բյուջեներով ֆինանսական լրացուցիչ միջոցներ նախատեսելու հարցը: Վանաձոր համայնքի ղեկավարը նշել է, որ մարզի դատախազության հետ քննարկումից հետո արդեն իսկ քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկներում տեղադրվել են թվով 32 տեսանկարահանող սարքեր: Բացի այդ, ընթացիկ տարում համատիրությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում Վանաձոր համայնքի երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերում տեղադրվել են կոդավորված փականներով շուրջ 80-ից ավելի դռներ, և ներկայում համատիրությունների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև կոդավորված փականներով դռների քանակն ավելացնելու ուղղությամբ։ Ըստ քաղաքապետի՝ ընթացիկ տարում համայնքի բյուջեով նախատեսվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ՝ համայնքի վարչական տարածքում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու և  գծանշումներ կատարելու նպատակով, որը բավարար է ամբողջությամբ քաղաքի ողջ տարածքն սպասարկելու համար՝ ավելացնելով, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։ 

Թումանյան և Սպիտակ համայնքների ներկայացուցիչները ևս նշել են, որ համայնքների բանուկ հատվածներում տեղադրվել են երկուական տեսախցիկներ և ոստիկանության հետ քննարկման առարկա են դարձնելու տեսախցիկների քանակն զգալիորեն ավելացնելու հարցը։ Իսկ Տաշիր համայնքի ղեկավարը հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է համայնքում տեղադրել շուրջ 10 տեսախցիկներ, իսկ բազմաբնակարան շենքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու ուղղությամբ թեև ոչ բավարար, սակայն որոշ քայլեր արվել են, որոնք ավելի կակտիվացվեն: 

Որպես ամփոփում՝ մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մարզի դատախազությունը, հետևողական է լինելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու փաստացի կատարված և ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

 

 
 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia