Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում պատմել է հայկական ֆուտբոլի հեռանկարի, ֆուտբոլում մարզիչի դերակատարության, եվրոպական ֆուտբոլի միտումների և հարավամերիկյանի հետ ունեցած տարբերությունների մասին:

Շնորհակալություն հայկական ֆուտբոլին օգնելու պատրաստակամության համար: Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հրավերով եմ Հայաստանում: Նա հարուստ և օգտակար փորձ ունի: 90-ականներից «Ալբասետեում» աշխատել ենք տարիքային բոլոր խմբերի, ապա նաև՝ մեծահասակների հետ: Գլխավորել եմ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգը: Հետո Խինեսը ներգրավվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: Միացա նրան. ամբողջապես ընդգրկվեցի մարզչական կրթության համակարգում: Իսպանիայի թագավորությունն ունի 19 մարզ: Կաստիյա լա Մանչա մարզում կա 5 շրջան: Կրթական առաքելության համար ինձ վստահվեց Ալբասետեի շրջանը: Այդ շրջաններից յուրաքանչյուրը ղեկավարվում է տեղական ֆեդերացիայի կողմից, որն էլ գործում է արքայական ֆեդերացիայի ենթակայությամբ: Տարիների ընթացքում Խինեսի հետ շատ ենք մտերմացել: Նրան եղբայրս եմ համարում: Երախտապարտ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար:

Երիտասարդականի մարզահավաքի մեկնարկում ինչպիսի՞ լիցքեր ու ազդակներ փոխանցեցիք իրար:  

Ֆուտբոլիստներին ներկայացրինք այն գաղափարը, որը մեր թիմում բոլոր մտքերի ձևավորման հիմքն է: Մատուցվեցին խաղային նորմերը: Տղաները հետաքրքրված են և մեծ շարժառիթ ունեն: Թարգմանիչս էլ նկատեց, որ վարժությունները վայելում են: Աշխատանքին նեգրավված անձնակազմն ամեն միջոց կգործադրի նրանց թիմային համատեքստում զարգացնելու համար: Տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կներդնենք այն խաղը, որն իր արդյունքը տվեց Իսպանիայում: Խաղացողների փոքր տարիքից մարզիչները պետք է հետևողական լինեն՝ 20-22 տարեկանում փաստի առաջ չկանգնելու համար: Հարկավոր է զարգանալ թիմային համատեքստում:

Մ-21 հավաքականի հետ դեռ նոր եք ծանոթանում: Ամեն դեպքում, մի քանի ամիս է, ինչ հայկական ֆուտբոլի մաս եք կազմում: Որո՞նք են հայ ֆուտբոլիստների ընդհանուր բնութագրիչները:

Շատ մրցունակ են, բնավորություն ունեն: Տեխնիկապես բավական լավն են, բայց ավելորդ շտապողականություն են ցուցաբերում, համբերություն է պետք դրսևորել: Միշտ չի, որ ուղիղ գծով գնալն ամենից արագն է: Ցանկանում են անմիջապես գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ ու հեշտությամբ կորցնում: Պետք է «բացվել» ազատ գոտի՝ փոխանցման նպաստավոր հնարավորություն ստեղծելու համար, նպատակային փոխանցումներով գրոհը հասցնել տրամաբանական ավարտի: Նաև լարվածության պատճառով են գնդակ կորցնում, արդյունքում դիտարժանությունը նվազում է, կոմբինացիոն խաղը՝ տուժում:

Ի՞նչ կասեք ինտենսիվության մասին:

Ինտինսիվությունը անընդհատ բարձրակետում պահել հարկավոր չի, պետք է պահել ռիթմը, ճիշտ ընտրել դադարները: Հայաստանում կիսապաշտպանները քիչ են մասնակցում խաղին: Անհրաժեշտ է ավելի շատ տեղաշարժվել: Խաղացողները ֆիզիկապես հարմարավետ են զգում, պրեսինգով խաղալու կարողությունը հենց դա է վկայում: Բայց կրկնում եմ՝ գնդակը արագորեն տեղափոխելու համար կարևոր են մարտավարական տեղաշարժերը. այն, ինչ պետք է ամենից արագ շարժվի դաշտում, գնդակն է:

Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության ընտրական փուլում առաջին հերթին ի՞նչ ենք հետապնդելու:

Նախ, հարկավոր է իսկական թիմի պես աշխատել: Մրցակցի խաղի ուսումնասիրությունն ու վերլուծությունը պարտադիր են, բայց հիմքը մեր խաղն է: Չպետք է մոռանալ, որ մեր հեռակա նպատակը երկրում ֆուտբոլի զարգացումն է: Հիմքը պետք է դնել արդեն իսկ կազմված երիտասարդական ու պատանեկան թիմերում:

Դասավանդելու եք նաև Հայաստանի մարզիչներին:

Այո, ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի դասընթացը կվերսկսենք ապրիլին: Մայիսին հերթը «C» կարգի դասընթացի մասնակիցներինն է:

Ի՞նչ է թիրախավորվում  «Պրո» կարգի կուրսերի ընթացքում:

Մասնակիցներին վերաբերվում ենք արդեն որպես ոլորտում ձևավորված անհատականություների: Պետք է իմացությունն ամփոփել տեսականորեն, բայց գլխավորապես՝ պրակտիկայում: Մարզիչ-մասնակիցները գրավոր աշխատանքներ ունեն պատրաստելու, որոնցում ներառված գաղափարն ու մտքերը պետք է մատուցեն խաղադաշտում: Մեծ ուշադրություն է հատկացվելու խաղացողների դիրքային առանձնահատկություններին: Այսինքն, ինչպիսի աշխատանք է հարկավոր կատարել խաղացողներին իրենց իսկ դիրքերում մասնագիտացնելու համար:

90-ականներին, երբ Դուք Իսպանիայում սկսեցիք կրթել մարզիչներին, ռուսական գրականությունում հայտնվեց   «տեխնիկայի դիմացկունություն» կամ  «դիմացկունություն տեխնիկայում» տերմինը:

Ցավոք, չեմ կարդացել հետխորհրդային գրականություն, բայց շատ են խոսում ռուս հեղինակների մասին: Կարծեմ, այնտեղ նաև խոսվում է ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված առանձնացված աշխատանքի մասին: Համենայն դեպս, այսօր ֆուտբոլը հատուկ աշխատանք է պահանջում, հենց ֆուտբոլ խաղում եղած միջոցներն է հարկավոր ներառել նախապատրաստության մեջ, այսինքն՛ գնդակը միշտ իր տեղն ունի մարզումային գործընթացում: Կարելի է որոշ դեպքերում գնդակը չկիրառել, բայց աշխատանքի 80-ից 90 տոկոսը գնդակով է: Թե կոնկրետ քանի տոկոսը, կախված է գլխավոր մարզչի, ֆիզպատրաստության մարզչի, բժշկի, ֆիզիոթերապևտի և շտաբի մյուս անդամների ընդհանուր միասնական հայեցակարգից: Ֆուտբոլիստների յուրաքանչյուր հատկության զարգացման ու խնամքի համար հատուկ ուղղվածության մասնագետ է պահանջվում:

Կրթության բնագավառում մշտապես վերլուծում եք ֆուտբոլի զարգացման միտումները: Ի՞նչ են մեզ հուշում Չեմպիոնների լիգան, աշխարհի ու եվրոպայի առաջնությունները:

Այո, ավելի ստույգ՝ միտումները ձևավորում են Ձեր նշած մրցաշարերի մասնակից թիմերը: Եթե հիշում եք, Հարավային Աֆրիկայում գերիշխողը իսպանական կարճ ու միջին փոխանցումներով խաղն էր. հենց դա դարձավ գլխավոր հաղթաթուղթը՝ մյուս բոլոր գործոնների համադրմամբ: «Բրազիլիա-2014»-ի չեմպիոն Գերմանիայի այցեքարտը արագ անցումներն էին: Ռուսաստանում նախորդ տարի դոմինանտ էին ֆրանսիացիների կտրուկ հակագրոհները՝ արդեն կոնկրետ որոշակի մշակումներով:

Հարավային Ամերիկան, կարծես թե, ամբողջությամբ չի ներգրավվում տակտիկայի այս մեծ մրցավազքին:

Այդ ամենը կախված է երկրի մշակույթից և ազգի խառնվածքից: Բրազիլացիները կենսուրախ են և ավանդաբար ուրախ ֆուտբոլ են խաղում: Արգենտինացիները նույնպես անհատապես շատ լավ են պատրաստվում: Բայց ինչպես տեսանք Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ պատասխան խաղում, որը կայացավ Մադրիդում՝ մեր աչքերի առջև, նկատվեցին այդ թիմերի տարիներ շարունակ ընդգծված բնույթը, նրանց հախուռն և զգացմունքային խաղը: 

Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է Եվրո-2020-ի ընտրական փուլում (հարցազրույցն անցկացվել է Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումից առաջ):

Հաջողություն եմ մաղթում բոլորիս, գործընկերներիս: Հուսով եմ՝ լավ կմեկնարկենք: Հայաստանում չմարող ջերմություն եմ զգում, հյուրընկալություն, պատրաստակամություն: Շնորհակալություն բոլորին:

Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ» Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­լաց­նում ենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գե­րը. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Հնա­րա­վոր չէ հան­րու­թյա­նը անընդ­հատ կե­րակ­րել ին­ֆոր­մա­ցի­ոն հոս­քե­րով. «Փաստ» «Տե­ղի ունե­ցո­ղի ողջ պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է». «Փաստ» Մարզպետարանը գովազդում է «Ռեստարտին». «Փաստ» Պաշտոնանկություն՝ Սերժ Սարգսյանի եղբոր «պատճառով». «Փաստ» Սպասվում է դժգոհության նոր ալիք. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հայ­րա­պե­տո­վին ազա­տել է անձ­նա­կան պատ­ճառ­նե­րով. «Փաստ» Հայաստանի 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում. ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին
website by Sargssyan