Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել
LifestyleՄասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկան որեւէ հարազատ չի այցելել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Մինչև հիմա որևէ հարազատ չի այցելել երեխային, գիտենք, որ ընտանիքը գտնվում է անապահով վիճակում»,- ասաց նա։
Նա նշեց, որ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: