ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ

ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ) ծրագրում է ընդլայնել քննչական մեկուսարաններում վճարովի ծառայությունների ցանկը՝ մալուխային հեռուստատեսության ալիքների հաշվին։ Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՊԿԴԾ-ի տնօրենի տեղակալ Վալերի Բոյարինևը։

Նրա խոսքով՝ մեկուսարանում գտնվողները կունենան դրանք ի լրումն անվճար 20 ալիքների գնելու հնարավորություն։ Նրանք արդեն ունեն գրքեր, թերթեր և ամսագրեր գնելու հնարավորություն՝ բացառությամբ ծայրահեղական, էրոտիկ և պոռնկագրական բովանդակության ունեցողների։

Մոսկվայի քննչական մեկուսարանի մի քանի մասնաշենքերում արդեն գործարկվել է վճարովի ալիքներին գրանցվելու փորձնական ծրագիրը։

ՊԿԴԾ-ի փոխտնօրենը հաստատել է, որ ամբողջ ՌԴ-ում տարվում է քննչալկան մեկուսարանները թվային հեռուստատեսությամբ ապահովելու աշխատանք։ «Աշխատանքն անցկացվում է, և տարածաշրջաններում այն ավելի հեշտ է, քան Մոսկվայում, քանի որ այնտեղ այն ձեռնարկությունները, որտեղ աշխատում են դատապարտվածները, ունեն շահույթ ստանալու և այն պահման պայմանների բարելավման համար ծախսելու  հնարավորություն, այդ թվում՝ թվային հեռուստատեսությանն անցնելու միջոցառումների անցկացման համար»,- պատմել է ՊԿԴԾ-ի փոխտնօրենը։ - Իսկ Մոսկվան [քաղաքի քննչական մեկուսարանները] ունեն միայն բյուջետային ֆինանսավորում»։

Մոսկվայի քննչական մեկուսարանների խցերում նաև սկսվել են փորձնական կարգով տեղադրել տերմինալներ, որոնց միջոցով այնտեղ գտնվողները կարող են պատվիրել վճարովի ծառայություններ և դիմել տնօրինությանը։

Վալերի Բոյարինևը նշել է, որ լրացուցիչ ծառայությունները ներառում են, օրինակ, լրացուցիչ սննդի պատվիրումը, էլեկտրոնային նամակագրությունը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ ուղղիչ գաղութներում այդպիսի տերմինալներ արդեն ներդրվել են, դրանց միջոցով կարելի է ստանալ տեղեկատվություն ազատ աշխատատեղերի և մասնագիտությունների պահանջարկի մասին, ինչը հաշվի առնելով, ՊԿԴԾ-ն ճշգրտում է ազատելուց առաջ մասնագիտական կողմնորոշման ծրագիրը։

Загрузка...
Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ) Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ)
Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա... Պիտախայա. ուտելի կակտուսի առանձնահատկությունները, որոնց մասին դուք տեղյակ չէիք
website by Sargssyan