Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»


Աշխարհի առաջատար փորձագետները Երևանում կքննարկեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը

Տնտեսություն

Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեց իր ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում. կապվեց տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրեց Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետը՝ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, ով կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն  ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, ով Ուոլլ Ստրիտի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։

Գիտաժողովի բոլոր ելույթները ձայնագրվելու են, քննարկումների արդյունքում կպատրաստվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը։ Դավիթ Սահակյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում մեծ հետաքրքրություն կա գիտաժողովի նկատմամբ: Այս կարևորագույն միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական բլոկի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, տնտեսագետներ։ «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով կոնֆերանսն անցկացվելու է ՀՀ նախագահի հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ:

«Շատ հեշտ է քննադատել կառավարությանը, թերություններ գտնել, շատ ավելի բարդ է տալ կոնկրետ լուրջ, խելացի խորհուրդներ։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կառավարությունը շահագրգռված է լուրջ խորհուրդներ լսելու և դրանք իրագործելու հարցում։ Այնպես որ՝ ես կոչ եմ անում փորձագետներին՝ եկեք օգնենք կառավարությանը»,- ասում է Դավիթ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովից հետո մասնակիցների կապը Հայաստանի հետ է´լ ավելի կամրանա, որոնք հետագայում իրենց խորհուրդներով կօգնեն մեր տնտեսության ճիշտ պլանավորմանը։

Դավիթ Սահակյանը նաև ընդգծել է ֆունդամենտալ գիտության դերը, առանց որի պարզապես անհնար է հաջող կիրառական գիտության, բուհական կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։ Նա նաև ավելացրել է, որ ի պատիվ Հայաստանի նախկին ու ներկա կառավարությունների՝ վերջիններս միշտ էլ կարևորել են ֆունդամենտալ գիտությունը:

«Գիտաժողովին այդքան շատ աշխարհահռչակ գիտնականներ գալիս են, որովհետև մինչև հիմա Հայաստանում կա միջազգային մակարդակով մրցունակ գիտություն՝ հանձին Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, հատկապես տեսական դեպարտամենտի»,- հավելել  է Դավիթ Սահակյանը։

Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում