Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել

Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղ.-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլեւս չի սպառնում, Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կարեն Ղ.-ն վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, եւ դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետեւանքով։

Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապարաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Ղ.-ն անհատ ձեռներեց է։

Загрузка...
Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ Շրի Լանկայի իշխանություններն ունեին տեղեկություններ նախապատրաստվող հարձակումների մասին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար Էքզիթ-փոլի արդյունքները հիմք են Զելենսկուն շնորհավորելու համար Արջ պահելու համար պետք է բարձր տուգանքներ սահմանել. կենդանաբան Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել
website by Sargssyan