Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, բուհերի ղեկավարությունը չպետք է շարունակեն աշխատել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է ամեն ինչն այս տրամաբանությունից դուրս բերենք և  պետք է հասկանանք, որ չեն կարող իշխող կուսակցությունների (այդ թվում՝ մեր) պատկերացումներն ավելի կարևոր և որոշիչ դառնալ, քան ընդհանուր պրոցեսի բովանդակային կազմակերպումը: Եվ մենք այստեղ էլ պետք է շատ հստակ գնանք առաջ... Պետք է անպայման նախ ամբողջ կրթական համակարգն ապաքաղաքականացվի` սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգը: Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ` այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բաներ, բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք Նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը չեն կարող շարունակի աշխատել: «Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենան...»:

ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո) Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան Իջևանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՔԿ Արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել են Պերվոմայսկը (տեսանյութ)
website by Sargssyan