Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: 

«Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասացին  Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:

Ծառայությունից նաև նշեցին, որ Մանվել Գրիգորյանի հիվանդանոց տեղափոխման պատճառը առողջության վատթարացումը չէ:

Գրիգորյանի պաշտպան  Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից  ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ  մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝  նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար

Ավելի վաղ, փետրվարին Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու:

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

 

 
 
Загрузка...
Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ Շրի Լանկայի իշխանություններն ունեին տեղեկություններ նախապատրաստվող հարձակումների մասին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար Էքզիթ-փոլի արդյունքները հիմք են Զելենսկուն շնորհավորելու համար Արջ պահելու համար պետք է բարձր տուգանքներ սահմանել. կենդանաբան Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել
website by Sargssyan