Մե­կու­կես ամ­սում՝ 17 խո­շոր բա­ցա­հայ­տում ոս­տի­կա­նու­թյան կող­մից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունքներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առումով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և լուսաբանվել է յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է: Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բացահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հաղորդալար: Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օձուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձնաց գործողություններում, Գյումրու շախմատի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) և այլն: Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաև ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները (27 մլն դրամ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan