Տաֆ­տա­լո­գի­ա­յից ու դե­մա­գո­գի­ա­յից պետք է դուրս գալ իշ­խա­նու­թյու­նը լավ չի բա­ցատ­րում՝ ի՞նչ է ուզում անել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև այս պահին իշխանություն-հասարակություն կապի խզում չկա, բայց կա մեկ այլ հարց: Խնդիրն այն է, որ իշխանության գործողություններն անհասկանալի են հասարակության համար: Այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, որը հենց այդ հանգամանքով է պայմանավորում վերջերս առկա բողոքի ակցիաներն ու դժգոհությունը: 

«Հասարակություն-իշխանություն կապի խզում չեմ տեսնում, հակառակը՝ իշխանություն-հասարակություն կապը շատ ավելի է ուժեղացել, բայց այստեղ հարց է՝ այն դրակա՞ն, թե՞ բացասական հունով է գնալու: Իհարկե, իշխանության դեմ բողոքները նաև պետք է դասակարգել, այսինքն, դժվար է հիմա հասկանալ՝ ո՞րն է արդարացի կամ սխալ: Բայց, այդուհանդերձ, իշխանությունը պետք է լավ հասկանա, որ իր գործողություններն անհասկանալի են: Մեր իշխանությունը հիմա օպերատիվ կառավարում է իրականացնում: Այսինքն, «պաժառնիկի» նման ինչ-որ իրադարձությունների է արձագանքում, բայց իր գործողությունները չեն տեղավորվում որոշակի աշխարհայացքի, կոնցեպտի շրջանակում: Իշխանությունը լավ չի բացատրում՝ ի՞նչ է ուզում անել, պարզապես ինչ-որ իրավիճակների է արձագանքում, ինչի պատճռով էլ ժողովրդի բողոքը միշտ լինելու է: Իշխանությունը պետք է ուղիղ բացատրի, որ այս կամ այն գործընթացը կոնկրետ գաղափարախոսության, կոնցեպցիայի շրջանակում է: Վստահ եմ, որ եթե հասարակության համար իշխանության գործողությունները հասկանալի լինեին, բողոքներն ավելի քիչ կլինեն: Բայց քանի դեռ շարունակելու է առանց բացատրելու ամեն օր մի գործընթացի արձագանքել, մի օր մի հիմնարկ փակել, մի օր՝ մյուսը, այդ գործընթացները ժողովրդին անընդհատ փողոց են տանելու»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման կերպ շարունակելու դեպքում իշխանության լեգիտիմությունը, հավանաբար, անկում է ապրելու:

«Ես այս պահին այդ առումով լուրջ վտանգ չեմ տեսնում, բայց միտումներ և բացիլներ արդեն կան: Իշխանությունը պետք է նաև հասկանա, որ նախկին ուժերը կազմակերպված են և ցանկացած առիթով խփելու են իրեն: Այդ պատճառով պետք է հասարակությանը լավ բացատրի, թե, առհասարակ, ի՞նչ ապագա է պատկերացնում Հայաստանի համար: Իսկ «երջանիկ քաղաքացի», «լավ հասարակություն» և նման այլ լոզունգները բացարձակ անիմաստ են: Ի՞նչ է նշանակում՝ «ազատ, երջանիկ քաղաքացի», սա ի՞նչ տերմինաբանություն է ընդհանրապես: Իշխանությունն այդ տաֆտալոգիայից ու դեմագոգիայից պետք է դուրս գա ու հայ ժողովրդին նորմալ բացատրի, թե ինքն ի՞նչ գաղափարախոսության շրջանակում է աշխատում, իր նպատակն իրականում ո՞րն է: Իսկ «երջանիկ», «ազատ անհատ» անիմաստ լոզունգներով պետություն չեն կառավարում»,նկատում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանության ծրագրերը մասշտաբային չեն՝ մանր են:

«Ամեն ինչ ինչ-որ առարկայական, շատ մանր հարցերի շուրջ է: Պատճառը, հավանաբար, կոնցեպցիայի բացակայությունն է: Օրինակ, իշխանությունը պետք է բացատրի՝ տնտեսության զարգացման ո՞ր հայեցակարգն է վերցրել: Կամ, օրինակ, խորհրդարանական կառավարման սկզբունքներն ինչպիսի՞ն պետք է լինեն, որի մասին ընդհանրապես քննարկում չկա: Կամ՝ ՀՀ-ում ներքին արտադրողական ուժերը զարգացած չեն, խթանելո՞ւ է զարգացմանը, թե՞ ոչ: Եթե այս և նման այլ կարևոր հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները չեն բացատրելու, ապա «երջանիկ, լավ հասարակությունն» անիմաստ տերմինաբանություն է: Առհասարակ, մենք չենք սիրում երևույթները տեսական կոնցեպցիայի շրջանակում իմաստավորել: Մենք, կարծես, դարձել ենք «նաղդի» ժողովուրդ: Այսինքն, այս պահին՝ սա, այն պահին՝ այն: Բայց, այս ամենն ինչ-որ կոնցեպցիաների շրջանակում պետք է տեղավորվի, որ հասարակության համար հասկանալի լինի, իսկ փոփոխություններն էլ ֆունդամենտալ լինեն: Քանի դեռ գնում ենք զուտ առանձին գործողությունների ճանապարհով, ինչոր իրավիճակային արձագանք է լինելու՝ կամ մի քիչ լավ կլինի, կամ մի քիչ վատ: 30 տարի մենք փորձի սխալի մեթոդով ենք աշխատում: Հիմնական պատճառն այն է, որ գործողությունները կոնցեպցիաների շրջանակում չենք տեղավորում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին հասարակագիտական, քաղաքական, տնտեսագիտական միտքը իշխանություններին պետք է օգնի, և իրենք էլ պետք է օգտվեն այդ մտքերից:

«Բայց եթե այս տեմպերով շարունակվեց, իշխանության լեգիտիմությունն անկում է ապրելու, ինչը շատ վատ է և բոլորովին ձեռնտու չէ մեր պետությանը: Այս իշխանությունը պետք է կայունություն ստանա, բայց այս պահին դեռևս կայունություն չունի՝ հեղհեղուկ է: Իսկ եթե իշխանությունը կորցրեց հասարակության վստահությունը՝ ամեն ինչ կարող է փլվել»,-ասաց նա՝ շեշտելով, որ թեև այս պահին նման վտանգ չկա, բայց նաև իշխանության վարքագծի անհասկանալիությունն է, որը ժողովրդի մոտ վերոնշյալ տրամադրություններն է առաջացնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Կառավարության ապարատի «ասիմետրիկ» միաձուլումները Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է «Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը» Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավորը այլ հիմք է նշել Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին ՈւՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ Միհրան Պողոսյանի գործով ՀՀ դատախազությունը համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՌԴ Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Վերաբացվում է «Բանանցի» վերանորոգված մարզադաշտը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Ազգային ժողովը 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում (ուղիղ) Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից Ընդամենը մեկ րոպեում մաքրում ենք արդուկը այս պարզ միջոցների շնորհիվ. կարծես բոլորովին նոր արդուկ լինի, փորձեք և համոզվեք...
website by Sargssyan