Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

Ողջունելով ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար:

 

Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, խոսել տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսական զարգացման մոդելի մասին՝ ընդգծելով, որ տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի Զինված ուժերում առկա հարցերի արագ լուծմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈւ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։

Պատասխանելով ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սուպերկլասիկոյի անցկացման վայրը Զորավան գյուղի բրիկետների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ այրվել է 120 տոննա ծղոտ Հայաստանը National Geographic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու «Փրկիչ» թե՞ շարքային մանիպուլյատոր Տիգրան Խաչատրյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ Կառավարությունում քննարկվել են ԱԳՆ-ի եւ Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ նպատակ ունենալով հատել ԼՂՀ սահմանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
website by Sargssyan