Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը
ՀասարակությունՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Նա գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից և ազատվել 2008 թ-ին: Ըստ խոսակցությունների՝ նախկին ոստիկանապետն աշխատանքից հեռացվել է մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ:
Նշենք, որ 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Թամամյանը հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից ր առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»:
Վերջինս խորհուրդ է տվել այդ հարցերով դիմել ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: