«Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել
ОбществоSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։
Ոստիկանության ծառայողները գծային բաժին են բերման ենթարկում այդ քաղաքացիներին։Պարզվում է, որ այդ քաղաքացիներն են Կապան քաղաքում հաշվառված 41-ամյա Դավիթ Դանիելյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված 36-ամյա Հայկ Մելքոնյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Կարեն Մարտիրոսյանը։ Պարզվել է , որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դ. Դանիելյանն ու Հ. Մելքոնյանն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կ. Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։