Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ)
BlogԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Ծանոթացել եմ երեխայի առողջական վիճակին, զրուցել ծնողների հետ, այցելել Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը։ Եղել եմ նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից ընտանիքին հատկացված բնակարանում, ծանոթացել պայմաններին։
Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ հորդորեցի նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:
Երեխային շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: