«Ինչ-որ մե­կին պատ­ժե­լու, ինչ-որ մե­կից վրեժ լու­ծե­լու հա­մար չէր այս հե­ղա­փո­խու­թյու­նը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագիտական իմաստով ոչ մի հստակ կոնցեպցիա չկա, և կա ընդամենը իրավիճակային լուծումներ փնտրող և շատ հաճախ այդ լուծումները չգտնող կառավարություն: «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանն այս պատկերն է տեսնում, միաժամանակ խոսում ավելի լավ իրավիճակ ունենալու հնարավորությունների մասին: 

«Իրենք սկզբունքորեն նոր բան էին առաջարկում. հեղափոխություն թե՛ տնտեսության մեջ, թե՛ այլ ոլորտներում: Առհասարակ կա երկու մաս. բուն գործունեություն տարբեր ոլորտներում և հզոր արտահայտությունների, մտքերի դաշտ: Մի պահ կտրվենք հեղափոխականության պաթոսից: Եթե բարձրագոչ մտքերը մի կողմ թողնենք, իրականում աշխատանքը դանդաղ է: Այն իր հերթին շատ ծանր է, որն էլ արագ ու կտրուկ արդյունքներ չի բերելու: Պետք է պատրաստվել այդ քրտնաջան աշխատանքին, ոչ թե պատկերացնել, որ ամեն ինչ մի կախարդական փայտիկով լուծվելու է: Հնարավոր չէ մի լավ ելույթով տնտեսական հեղափոխական աճ արձանագրել: Դրա համար մասշտաբային փոփոխություններ, հզոր կադրեր և ապագայի նկատմամբ մշակված տեսլական է պետք, որտեղ կետ առ կետ շարադրված կլինեն քայլերը: Փիլիսոփայության փոփոխություն է պետք բոլոր առումներով: Մեծ հաշվով, ինձ չի բավարարում տեմպը, իսկ մոտեցումները, մասշտաբային լուծումները պակասում են: Թիմը, կարծես, պատկերացում էլ չունի: Կարծես բեռն ավելի մեծ էր, քան իրենք ի վիճակի են կրել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք է պատկերացնել՝ ինչի՞ են ձգտելու, ի՞նչ մասշտաբի փոփոխություն են ակնկալում:

«Գրեթե մեկ տարվա մեջ ի հայտ չեկավ երկրորդ, երրորդ կերպարը, որն առկա ամբողջ խնդիրները, ապագայի հանդեպ ամբողջ պատասխանատվությունը կարող էր կիսել Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության նիստերից ստացած տպավորությունն էլ բավարար չէ: Կարծես դասարանների ավագները հավաքվել են, դասղեկն էլ դաստիարակչական, ուսուցողական աշխատանք է կատարում: Տպավորություն չի ստեղծվում, որ լուրջ, իրենց կարծիքն ունեցող, ոլորտներին տիրապետող պրոֆեսիոնալների հավաք է: Այս տեսքով այս կառավարությունը շատ լուրջ ապագա չունի»,ասաց նա՝ բերելով վերջին օրինակը՝ կապված «Արմաթ» լաբորատորիաների՝ երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարների հարցի քննարկման հետ:

Մեր զրուցակիցը շեշտեց փորձագիտական շրջանակներին ներգրավելու պատրաստակամությունը, նրանց գաղափարները լսելու անհրաժեշտությունը:

«Ցանկություններով երկիրը շատ արագ չի զարգանա: Երկրին թռիչքային, որակական աճ է պետք: Հեղափոխությունը շանս է այդ զարգացումն ապահովելու համար: Հեղափոխությունը շանս է և ոչ թե անձերի պայքար: Ինչ-որ մեկին պատժելու, ինչ-որ մեկից վրեժ լուծելու համար չէր այս հեղափոխությունը: Ժողովրդի մեծամասնության համար ինչ-որ մեկին պատժելու հարցն այդքան սուր չէ, որքան իր և իր երեխաների ապագայի հարցն է: Չեմ ժխտում, ստորաբար թալանել են, վնաս են տվել, բայց այսօր մենք դեպի առաջ պետք է նայենք: Պետք է հարց տանք՝ անցյալի խնդիրների մեջ խճճվելը որքանո՞վ է ձեռնտու: Խճճվելով անցյալի խնդիրների մեջ և կենտրոնանալով դրա վրա՝ մենք ժամանակ և էներգիա ենք կորցնում: Վատնելով ժամանակն ու էներգիան՝ ճահճի մեջ ենք մտնում: Մեկը կաշառք է վերցրել, մյուսը մեկին մեղադրում է, հիշում, հիշեցնում և այլն: Առհասարակ, այս դիսկուրսը քաղաքականության մեջ արդիական դարձնելը հղի է շատ հիմար վերջաբաններով: Եվ այնպես չէ, որ այդ ամենը քաղաքական առումով բարձր մակարդակի վրա է: Այդ դիսկուրսն անձնական վիրավորանքների, բռի բարքերի ու սովորությունների դաշտում է: Մենք հեղափոխությունից չպետք է զուտ բավարարվածություն ստանանք, ասենք՝ «տեսա՛ր, հիմա այնպես կանենք, ձեզ համար ավելի վատ կլինի, որովհետև դուք էն ժամանակ այնպես էիք անում, որ մեր համար վատ լինի»: Այն ժամանակ կապույտ դրոշակ էր, հիմա՝ կանաչ

Դրոշակները փոխվում են, լոզունգները՝ ևս: Այդ լոզունգներն ասողներն էլ են փոխվում, բայց, մեծ հաշվով, չեմ հասկանում, թե պետությունն ի՞նչ պետք է շահի դրանից»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով նաև արդարության հաստատման կարևորությունը:

«Չեմ ասում՝ կոծկենք, փակենք, բայց շեշտերը այլ՝ դեպի ապագա նայող ուղղությամբ պետք է դնել: Շեշտերն այնպես պետք է դնենք, որ զարգացում, կոնսոլիդացում լինի, որից էլ պետք է առավելագույն օգուտ ստանանք: Եվ այնպես չէ, որ անցյալում ամեն ինչ ու ամեն բան էր սխալ: Իհարկե, թարմությունը կարող ենք պահել, արդարությունը վերականգնել, բայց ինչքան հնարավոր է, պետք է ներգրավել նաև ֆինանսական կարողություն ունեցող այն շրջանակներին, որոնք դադարեցրել են իրենց ներգրավվածությունը ՀՀ-ում  իրականացվող մի շարք ծրագրերում: Այնպիսի մեխանիզմներ պետք է ստեղծել, որ իրենց օտար չզգան, որ հետևություն չանեն, թե իրենք չար էին ու այլևս անելիք չունեն այստեղ: Եթե մեծ հաշվով վերցնենք, ապա յուրաքանչյուր քաղաքացի ներգրավված է եղել արատավոր գործընթացներում: Հիմա՝ ի՞նչ, բոլորը թողնեն, գնա՞ն Հայաստանից ու ոչնչի չմասնակցե՞ն: Կարծես բոլորը հագել են մի դիմակ, ըստ որի՝ իրենք շատ մաքուր են եղել: Այդպես չէ, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»,-շեշտեց Վ. Թունյանը՝ հավելելով, որ եթե յուրաքանչյուրս ընդունենք մեր մեղքի բաժինը, վերջնական արդյունքն ավելի արդյունավետ կլինի:

«Մենք պետք է ապագայի մասին մտածենք: Անցյալը հետաքրքիր է ընդամենը դասեր քաղելու իմաստով, մեզ հուզում է ապագան»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է «Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը» Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավորը այլ հիմք է նշել Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին ՈւՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ Միհրան Պողոսյանի գործով ՀՀ դատախազությունը համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՌԴ Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Վերաբացվում է «Բանանցի» վերանորոգված մարզադաշտը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Ազգային ժողովը 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում (ուղիղ) Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային
Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից Ընդամենը մեկ րոպեում մաքրում ենք արդուկը այս պարզ միջոցների շնորհիվ. կարծես բոլորովին նոր արդուկ լինի, փորձեք և համոզվեք...
website by Sargssyan