Ի՞նչ սեն­սա­ցի­ոն շրջա­դարձ է սպաս­վում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի աղմկահարույց բաց նամակը հասարակական քննարկումներ առաջացրեց նաև Հոկտեմբերի 27-ի գործով։ Շիրխանյանն ասել էր, որ ինքը տեսել է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին գործը։ Այս փաստն ավելի ուշ հաստատեց նաև նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով եղել է Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության մարմնի ղեկավարը։ Սակայն Ջհանգիրյանը հասկացրեց, որ այդ փաստը նորություն չէ, ու մնում է ենթադրել, որ նախաքննության մարմինը ժամանակին քննության է առել նաև այս փաստը։ Այլ խնդիր է, թե Ջհանգիրյանն ու նրա կոլեգաներն ինչ խորությամբ են քննարկել այս դրվագը կամ արդյո՞ք այն դարձել է բազմակողմանի քննության նյութ:

Մի խոսքով՝ Շիրխանյանը սենսացիոն բացահայտում չի արել, մանավանդ, որ անցած տարիներին մամուլը բազմիցս գրել է այս թեմայի մասին։ Այլ խնդիր է, թե իրավական հարթության վրա Նաիրի Հունանյանի՝ գործակալ լինելու փաստը արդյո՞ք կարող է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման նոր հանգամանք դիտվել։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ժամանակին նախաքննության մարմինն ինչ ծավալով է ուսումնասիրել այս դրվագը։

«Գլխավոր դատախազը պրն Շիրխանյանի հայտնի նամակը ուղարկել է մեզ ու ՀՔԾ։ Կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ, եթե կգտնվեն ինչ-որ փաստեր, որոնք հիմք կտան վերաբացելու «Հոկտեմբերի 27-ի» գործը կամ հնարավորություն կտան հարուցել նոր քրեական գործ, հավատացնում եմ՝ կլինի»,- անցած շաբաթվա ընթացքում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հոկտեմբերի 27-ի սոսկալի ոճրագործության բացահայտումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ի վերջո, դա ահաբեկչություն էր, որի թիրախը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն էին։ Ի դեպ, գործի վերաբացման համար կան շատ ավելի լուրջ հիմքեր, որովհետև տեղի են ունեցել, ըստ էության, թերի նախաքննություն ու դատավարություն ու բազմաթիվ լուրջ դրվագներ, որոնք բանալի են այս ոճրագործության բացահայտման համար, դուրս են մնացել նախաքննության մարմնի ու դատարանի ուշադրությունից։

Ամբողջ խնդիրն այն է, որ միանգամայն տարբեր բաներ են գործի վերաբացման ու ոճրագործության բացահայտման հնարավորությունները։ Մենք խորապես պետք է գիտակցենք, որ Հոկտեմբերի 27-ի գործն իր բնույթով ու մասշտաբով էապես տարբերվում է մյուս հանցագործություններից, այդ թվում՝ Մարտի 1-ից։ 2008-ի իրադարձությունները, մեծ հաշվով, սահմանափակվում են ներքաղաքական տիրույթում. եթե անգամ արյունոտ այդ իրադարձությունների պարագայում գործ ունենք արտաքին գործոնների հետ, ապա դրանք, այսպես կոչված, մակերեսային բնույթ ունեն։ Այլ խոսքով, Մարտի 1-ի հանցագործության համապարփակ բացահայտումը Հայաստանի համար չի կարող հարուցել արտաքին քաղաքական ու անվտանգային գլոբալ խնդիրներ՝ թեև նույնիսկ այս պարագայում տեսանելի են քողարկված ռիսկեր։ Բոլորս ենք հիշում, որ Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ առնվազն երկու կոշտ հայտարարությամբ։

Սակայն շատ ավելի բարդ է Հոկտեմբերի 27-ի պարագան, որտեղ արտաքին գործոնների ազդեցությունը չափազանց մեծ է, եթե չասեք, որ արտաքին միջամտության վարկածը հիմնականն է համարվում։ Մասնավորապես՝ շատերն են խոսում ոճրագործության ու, այսպես կոչված՝ Մեղրիի փոխանակման տարբերակի կապի մասին։ Մյուս կողմից՝ բոլորս ենք հիշում ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսեյ Լիտվինենկոյի աղմկահարույց հայտարարության մասին, որի հեղինակը խորհրդավոր պայմաններում թունավորվեց ու մահացավ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում։

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք այսօր գործի վերաբացումը հանգեցնելու է կազմակերպիչների բացահայտմանը, թե՞ ընդամենը բերելու է քաղաքական կրքերի նոր թեժացման, միևնույն ժամանակ՝ խնդիրներ հարուցելով երկրի համար, կամ՝ արդյո՞ք Հայաստանի ինքնիշխանության մակարդակը հիմա թույլ է տալիս Հոկտեմբերի 27-ի բացահայտումը՝ առանց անվտանգային միջավայրի համար նոր խնդիրներ հարուցելու։ 

«Եթե Հոկտեմբերի 27-ի գործը պիտի վերաբացվի սրանով ու գնա նորից հասնի արտաքին քաղաքական հատվածի, մասնավորապես՝ Լիտվինենկոյի վարկածի ստուգմանը և նորից կանգ առնի, այդ դեպքում եկեք չանենք այդ քայլը, թողնենք, երբ պետությունը ուժեղ լինի…, 

այդ ժամանակ անենք, եթե ուղղակի արվում է արվելու համար, այս դեպքը այլ բաներ մտածելու տեղիք է տալիս ինձ»,- նախօրեին ասել է խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Դժվար է չհամաձայնել այս մոտեցման հետ, մանավանդ, որ ոմանք այս օրերին զբաղված են ոչ այնքան ոճրագործության բացահայտման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելով, որքան դրա իմիտացիայով ու շահարկումով։ Թերևս ամենակարևոր հանգամանքն այն է, որ ճիշտ ընտրվի Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման ժամանակը, որը մի կողմից՝ կնպաստի դրա լրիվ բացահայտմանը, մյուս կողմից՝ «Պանդորայի արկղի» բացումը նոր խնդիրներ չի ստեղծի Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan