«Պետք է քայ­լեր ձեռ­նար­կել, որ զի­նա­դա­դա­րը կախ­ված չլի­նի մի­այն ազ­նիվ խոս­քից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ն. Փաշինյանը և Ադրբեջանի նախագահն այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում: Վերլուծելով մինչ այս տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպումները, դրանց հետևած հայտարարությունները, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումն ու Ադրբեջանի անփոփոխ հռետորաբանությունը, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց.

«Կարծում եմ՝ սպասվելիք հանդիպումն ավելի լայն օրակարգով կլինի: Այսինքն, ըստ իս, ուղղակի կխոսեն գործընթացի փիլիսոփայության մասին, և փորձ կարվի որոշակիորեն մերձեցնել դիրքորոշումները: Այդուհանդերձ, շեշտեմ, որ հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ: Միակ դրականն այդ առումով այն է, որ հանդիպումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Եվ ամենամեծ պայմանավորվածությունը, որը կարելի է սպասել այդ հանդիպումից, այն է, որ կողմերը կպայմանավորվեն շարունակել հանդիպումները: Գոնե այս պահին չի ուրվագծվում, թե դրանից առավել նշված իմաստով ինչ կարող է լինել»:

Անդրադառնալով հայկական կողմի անհրաժեշտ շեշտադրումներին՝ Ռ. Մեհրաբյանն ընդգծեց. «Այս պահին նախևառաջ կարևորը խոսակցության համար պատշաճ մթնոլորտի ապահովումն է: Այսինքն, պետք է քայլեր ձեռնարկել, որ զինադադարը կախված լինի ոչ թե միայն ազնիվ խոսքից, այլև ունենա իր ինստիտուցիոնալ երաշխիքները: Այդ իմաստով 2016թ. Վիեննայի պայմանավորվածությունները լավագույնս կարող էին ապահովել վերոնշյալ մթնոլորտը: Սակայն մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ. անունը դնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, բայց չկա այդպիսի բան: Եղել են Վիեննայի համաձայնություններ, ինչը թաղվել է Սանկտ Պետերբուրգում, որովհետև այն ինչպես ադրբեջանցիներին ձեռք չէր տալիս, այնպես էլ հավասարապես ձեռք չէր տալիս ռուսներին»:

Ռ. Մեհրաբյանը հավելեց, որ առայժմ կողմերի դիրքորոշումներում հպման կետ չկա:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նա նշեց. «Հայկական կողմն այս հարցում իր անելիքների հետ կապված շատ բաց, պարզ տեքստով ասաց, թե ինչ պետք է անի: Այսինքն, նախ պետք է հասկանանք՝ դրանով ի՞նչ են ուզում մեզ ասել, որովհետև այսպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, որևէ կերպ ընդունելի չէ: Հետևապես՝ պետք է հասկանանք: Կարծում եմ՝ առաջիկա հանդիպմանը նաև այդ մասին խոսակցություն կլինի»:

Այդուհանդերձ, Ռ. Մեհրաբյանը շեշտեց, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե իրավիճակը փակուղային է:

«Քանի կա Մինսկի խումբ և երկկողմ հանդիպումներ ՄԽ եռանախագահության հովանու ներքո, ես փակուղային չեմ կարող համարել: Երկրորդ, հարկ է նշել, որ հայկական կողմը ոչ թե պնդում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, այլ հստակ ասում է՝ բացատրե՛ք՝ ինչպե՞ս է, որ մենք բանակցային գործընթաց ենք մտել՝ լուծելու Արցախյան կոնֆլիկտը, որտեղ պետք է առանց Արցախի որոշվի Արցախի ճակատագիրը: Սա է ասում հայկական կողմը»,-ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ կոնֆլիկտն, անշուշտ, նաև աշխարհաքաղաքական համատեքստ ունի. «Բայց այդ մասով ունենք ՄԽ եռանախագահություն, որն ամբողջ աշխարհում առայժմ մնում է միակ հարթակը, որտեղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը տարաձայնություններ չունեն: Ընդ որում՝այդ մասին ասում են բաց տեքստով և պարբերաբար համատեղ հայտարարություններով են հանդես գալիս: Սա, ըստ իս, ձեռնտու է, որովհետև եթե կոնֆլիկտի գոտին դառնար աշխարհաքաղաքական հաշիվներ մաքրելու թատերաբեմ, որևէ մեկը չէր շահի, հատկապես՝ կոնֆլիկտի կողմերը»:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, սակայն, լիարժեք բանակցություններ միայն մի դեպքում կունենանք:

«Դա կլինի միայն այն ժամանակ, երբ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մենք կհասկանանք, որ մինչև Արցախյան հարցի լուծումը պետք է լուծել Ադրբեջանի հարցը: Ադրբեջանի հարց ասելով՝ նկատի ունեմ այն, որ Ադրբեջանն այսօր տարածաշրջանի միակ բռնապետությունն է, ֆաշիստական գաղափարախոսությունն այդ երկրում այսօր դոմինանտ է, և Ադրբեջանն այսօր թիվ մեկ սպառնալիքն է տարածաշրջանային խաղաղության համար: Երբ այդ հարցը կլուծվի, կարելի է ռեալ խոսել Արցախյան հարցի լուծման մասին: Բայց հիմա մի կողմից ունենք Հայաստան, որտեղ կա իշխանություն, որը ժողովրդից մանդատ է ստացել, մյուս կողմից՝ ժառանգական ինչ-որ մի բռնապետություն, որտեղ գերիշխում է նշված գաղափարախոսությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Առաջ գնալու համար պետք է հետ նայել Կառավարության ապարատի «ասիմետրիկ» միաձուլումները Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է «Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը» Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավորը այլ հիմք է նշել Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին ՈւՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ Միհրան Պողոսյանի գործով ՀՀ դատախազությունը համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՌԴ Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Վերաբացվում է «Բանանցի» վերանորոգված մարզադաշտը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Ազգային ժողովը 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում (ուղիղ) Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է
Ֆուլ Հաուսի սցենարիստները դերասանների անվտանգության մասին չեն մտածում նման սցենարներ գրելիս Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից
website by Sargssyan