Օրակարգի «դատարկության» խորամանկ լուծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ հերթական քառօրյաները, բնականաբար, պետք է ընթանան չորս օր, բայց, ամենայն հավանականությամբ, այս քառօրյան էլ... քառօրյա չի լինի. արդեն այսօր աղքատիկ օրակարգը կսպառվի: Ներառված է մոտ 10 հարց, որից մեկը կառավարության 2018 թվականի կատարողականի հաշվետվությունն է: Հարցերի զգալի մասը միջազգային պայմանագրեր և դեկլարատիվ բնույթ կրող համաձայնագրեր են, ասել է թե՝ կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունները շատ քիչ են, եղածներն էլ կամ կառավարության նախաձեռնությունն են, կամ ընդդիմադիր պատգամավորների: Սակայն այս հարցի վերաբերյալ իշխանությունները որդեգրել են բավականին ճկուն տակտիկա: «Փաստ» թերթի տեղեկություններով, քառօրյային նախորդած՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ պատգամավորներին հանձնարարվել է լինել առավել ակտիվ և ելույթներով ու հարցապնդումներով «փակել» այդ «բացը», հատկապես այն դեպքերում, երբ քննարկվում է իրենց խմբակցության անդամի նախաձեռնությունը: Հենց դրանով էր պայմանավորված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի քննարկումների ընթացքը, որը հեղինակել էր ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը:

Հարցի քննարկումը դասական «ջուրծեծոցի» էր, քանի որ իշխանական պատգամավորները ունեցան մոտ 10 ելույթ և միմյանց հերթ չտալով՝ գովաբանում էին նախագծի գերկարևորությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը․ ՈւՂԻՂ Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից 34-ամյա քաղաքացի է տուժել «Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Վիճակախաղերի գովազդը սահմանափակելով կփոխվի՞ իրավիճակը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ԱԺ-ն միաձայն ընդունեց վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ «Չիստկայի» հերթական փուլը. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ պսեվդոօրակարգ. «Փաստ» Կալանավորը դադարեցրել է 50-օրյա հացադուլը Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ է բռնկվել, իսկ քա­ղա­քա­ցին ինք­նահր­կիզ­ման փորձ է կա­տա­րել Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները» ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan