Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրենը

Երկարատև հիվանդությունից հետո մարտի 28-ին  մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը: Այդ մասին հայտնել է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրինությունից: 

Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 

1956-1958 թվականներին աշխատել է ԳԱԱ պատմության ինստիտուտում։

1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։

Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչև 2014 թ.:

1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.: 

Վարդան Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց ընդգրկուն է եղել: Նրա աշխատությունները նվիրված են հայոց պատմության ամենատարբեր խնդիրներին՝ Երևանի խանության պատմությանը, հայ գաղթօջախներին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին:

«Անգնահատելի է եղել Վարդան Գրիգորյանի վաստակը Մատենադարանի ձեռագիր, տպագիր և արխիվային հավաքածուների համալրման գործում: Հայ գաղթաշխարհին ի մոտո ծանոթ լինելը մեծապես օգնել է հայկական համայնքներում նրա գրահավաքչական կարևոր առաքելությանը, որի արդյունքում, հաղթահարելով ժամանակի ամենատարբեր խոչընդոտները, Մատենադարանում են հանգրվանել մատենագրական անգին գանձեր: 

Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ցավակցում են վաստակաշատ գիտնականի զավակներին և հարազատներին։ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»»,- ասված է Մատենադարանի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։ 

Загрузка...
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan