Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»


Պա­թե­տիկ պո­պու­լիզ­մից մին­չև ցի­նիզմ ու «ցրո­ղա­կա­նու­թյուն». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների՝ շուրջ հինգ տասնյակ հարցերի։ Սա, իհարկե, դրական երևույթ է, որը մեծապես նպաստում է քաղաքական դիսկուրսի կայացմանը, մյուս կողմից՝ եթե վերանանք ֆորմալությունից, նույն դրական շեշտադրումներով չենք կարող խոսել քննարկումների որակի, Փաշինյանի խոսքի բովանդակության մասին։

Խոհրդարանում գերիշխող էր պաթետիկ պոպուլիզմը, երբ վարչապետը կամ նրա թիմը փորձում էին կենցաղային օրինակների միջոցով հիմնավորել, որ իրենք Հայաստանի տասնյակ հազարավոր շարքային ու «հպարտ» քաղաքացիներից մեկն են։ Այս պոպուլիզմի արմատները թաքնված են կոնկրետ բարդույթների, չիրականացված խոստումների խորքերում։ Մեկ տարի հասարակությանը ներշնչվում է, որ իշխանությունը վերադարձվել է նրան, սակայն Հայաստանի շարքային քաղաքացիները գրեթե նույն հետևողականությամբ ամեն օր համոզվում են, որ իրենց կյանքի որակը մնացել է նույնը։ Իշխանությունը ո՛չ «կախարդական փայտիկ» ունի, ո՛չ էլ զարգացման տեսլական ու դիմում է պոպուլիզմին՝ հասարակությանը համոզելու համար, որ հեղափոխության էլիտայի սոցիալական կյանքում նույնպես էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։

Թավշյա հեղափոխությունը, մեծ հաշվով, արժեքային չէր ու հիմնված էր հենց հասարակ մարդկանց սոցիալական բողոքի, օլիգարխիայի ու անարդարության դեմ նրա ընդվզման վրա։ Այս համատեքստում Փաշինյանի՝ «սևագործ բանվորների» մասին երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ադեկվատությունից զուրկ է։ «Ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինե՞նք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունն ինքնին հակասոցիալական է ու հակասում է հեղափոխության բուն տրամաբանությանը, չխոսենք նույնիսկ ոչխար պահելու թեզերի մասին։ Վարչապետը նույնիսկ մեթոդաբանորեն է սխալ արտահայտվել, որովհետև հասարակությունը բազմաշերտ է ու չի կարող բաղկացած լինել միայն էլիտար խմբերից ու անհրաժեշտաբար կան նաև «սևագործ բանվորներ», որոնցից շատերն ըստ արժանվույն չեն գնահատվում՝ պետության անարդյունավետության, իշխանությունների անգործության հետևանքով։ Ցավալին այն է, որ իշխանությունները չեն գիտակցել, որ համահարթեցված եկամտահարկի քաղաքականությունն ակամայից խորացնելու է սոցիալական անհավասարությունը՝ գուցե անխուսափելիորեն, օբյեկտիվորեն։ Ու պատահական չէ՝ երբ փաստարկները վերջանում են, գործի է դրվում ցինիզմը ու հասարակությանն արհեստականորեն սորտավորելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ վարչապետը թերևս չի տիրապետում իրավիճակին ու տեղյակ չէ, որ «սևագործ բանվորների» կատեգորիայի տակ այսօր դասվում են նաև մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կրթվել են, սակայն ուսուցչի կամ դասախոսի կարգավիճակում չեն կարողանում վաստակել 80000 դրամից ավելի աշխատավարձ։ Հիմա այս մարդի՞կ են մեղավոր, որ «սև» են, թե՞ պետությունը, որը երեկ ամբողջ օրը թմբկահարում էր, որ ուսուցչի չնչին աշխատավարձը 10%-ով բարձրանալու է։ Ամենևին, բնավ էլ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նոր որակի պետության ստեղծումն է, սակայն դրա համար պետք են ծրագրեր՝ պոպուլիզմի ու ամբոխահաճության փոխարեն։

Երբեմն իսկապես տպավորություն է, որ անգամ հեղափոխությունից մեկ տարի անց խորհրդարանական ամբիոնին մոտենում է ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հարց է տալիս անգրագետ պատգամավորի, ոչ կոմպետենտ մարզպետի կամ ամբարտավան պաշտոնյայի մասին, իսկ պետության ղեկավարի պատասխանը մոտավորապես այն է, թե դուք մեզանից լավը չեք։ Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններից լսել ենք համանման պատասխաններ, ու թվում էր՝ հեղափոխությունը դնելու է նման «ցրողականության» վերջակետը, ու իշխանությունը վերջապես գիտակցելու է իր պատասխանատվությունը։

Խոսքը՝ գլոբալ պատասխանատվության մասին է։ Հասարակությունը հոգնել է կարգախոսներից, անկառավարելիության ուրվականից, կարոտ է արժանապատիվ կյանքի, և յուրաքանչյուր մարդ, ընտանիք ցանկանում է ապրել ոչ թե անցյալի բացահայտումներով, ոչ թե անցյալի հետ ամենօրյա կռիվ տալով, այլ իրենց վաղվա օրվա պլանավորմամբ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը այս հարթության վրա չտվեց հարցերի պատասխաններ։ Մարդիկ հոգնել են հեղափոխության կադրերի դիլետանտիզմից ու կարոտ են ավելի արդյունավետ կառավարման, սակայն վարչապետը հասկացրեց, որ իր թիմն «անձեռնմխելի» է, որովհետև մյուսների թիմերն ավելի լավը չեն։

Մնում է կանխատեսել, թե հասարակությունը որքան ժամանակ է «կերակրվելու» պաթետիկ պոպուլիզմով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան