Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Տրոց­կիզ­մի» ստվե­րը Հա­յաս­տա­նում.ո՞րն է չա­փա­նի­շը և ո՞ր տա­րեթ­վից սկսել

International news

eadaily.com-ը ««Մեղավորության կանխավարկած» և «ճշմարտության հանձնաժողովներ». «տրոցկիզմի» ստվերը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ձգձգվել: Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ցանկանում են զգալիորեն արագացնել «ապօրինի հարստացման միջոցով ժողովրդից և պետությունից գողացված միջոցները» վերադարձնելու գործընթացը: Որոշ ընդդիմադիր ուժերի կողմից «մեղավորության կանխավարկած» և «տրոցկիզմ» անվանված այս նոր «իրավական» մեխանիզմի նշանակետում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն միլիոնավոր դոլարներ աշխատած նախկին պետական ծառայողները, նրանց մոտ հարազատները և փոխկապակցված անձինք ու զուգահեռ հարստացած գործարարները: Վերջերս տեղի ունեցած մի ասուլիսում այդ միտքը հնչեցրել է ոչ թե որևէ մեկը, այլ անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե օրինական ճանապարհով գնանք, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է երկար տարիներ ձգձգվել: Այս համակարգի քննադատները չեն մտածում ներդրումների մասին, այլ մտածում են այն մասին, թե ինչ տեղի կունենա իրենց ամառանոցի, Հյուսիսային պողոտայում գտնվող տան և այլնի հետ: Այս ամենը առգրավվելու է»: Փաստորեն, հեղափոխական քաղաքական գործընթացների միջոցով իշխանության եկած Փաշինյանին արդյունքներ են պետք, և կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը ոչ մի կերպ չի նպաստում դրան: Փաշինյանը մի քանի անգամ ասել է. «Վերջին գողացված կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»: Սկզբում իշխանությունները հասկացան, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի մասին դատավարությունները կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ, և սկսեցին խոսել «անցումային արդարադատության» համակարգի մասին: Ավելին, որպես «անցումային արդարության տարր»՝ առաջարկվում է ստեղծել անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման համար օրենսդրական նախադրյալներ՝ առանց դատարանի որոշման: Փաշինյանի «հեղափոխական կառավարության» աշխատանքի արդյունավետությունը, որը կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարել, մինչ օրս չի տպավորել ո՛չ նրա կողմնակիցներին և ո՛չ էլ ընդդիմախոսներին: Վարչապետը նույնպես դժգոհ է: Մինչ օրս Հայաստանի իշխանությունները կարողացել են պետական բյուջե վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ և մեկ շքեղ հյուրանոց Ծաղկաձորում: Ինչպես պարզվում է, այդ վերադարձված գումարները ոչ թե Հայաստանի պետական բյուջե են մտնում, այլ իբր թեգնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ: Իրականում շատ դժվար է ստուգել՝ այդ միջոցներն իրո՞ք փոխանցվել են բանակին, թե՞ սա ընդամենը աչքկապություն է և մեդիա-ցուցադրություն: Ըստ Փաշինյանի, այդ միջոցները չեն կարող արտացոլվել բյուջեի եկամուտների մեջ, բայց դրանք կկիրառվեն (արդյո՞ք կկիրառվեն) որոշակի ռազմական գնումների համար:

«Տրոցկի՞զմ», թե՞ ռումբ ժամցույցի մեխանիզմով: Ըստ Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանի, առանց դատական որոշման գույքի բռնագրավման հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունից «տրոցկիզմի հոտ» է գալիս: Նրա խոսքով, այս մեխանիզմի իրականացման վերաբերյալ կառավարության փաստարկները համոզիչ չեն, քանի որ դրանք չեն ներառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պրակտիկայի վերլուծությունը, և չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի չափանիշներին: Միևնույն ժամանակ, մարտի 1-ին Հայաստանի կառավարության ղեկավարը ստեղծել է աշխատանքային խումբ այս նոր հայեցակարգը իրականացնելու համար, իսկ Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է իրավական հիմք նոր մեխանիզմի ներդրման համար՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին» հայեցակարգը: Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ Կենտրոնական բանկի փաստարկներին: Ըստ նրա, ժողովրդինը ժողովրդին վերադարձնելու գաղափարը գովելի է, բայց ընտրված ուղին ճիշտ չէ, և այստեղ հարցեր կարող են առաջանալ ոչ միայն պոտենցիալ հանցագործների, այլ նաև նրանց հետ, որոնք երբևէ չեն ունեցել կապ հանցագործության հետ, և անհնար է մեկի գույքը անօրինական համարելը, քանի որ «այդ մարդը չէր կարող դա ունենալ»: Ըստ Հովհաննիսյանի, այս դեպքում ներդրողների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ այս հայեցակարգը «ժամացույցի մեխանիզմով ռումբ է» ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության, այլ նաև հայկական պետականության համար:

Ինչո՞ւ պետք է շրջանցվեն դատարանները: Ինչպես նշում են բարեփոխումների կողմնակիցները, «անցումային արդարադատությունը» տեսականորեն նոր և գերհզոր դատական ատյանի ստեղծում չէ, այլ մարդու իրավունքների հետ կապված մի շարք միջոցառումների ներդրում: Ըստ իշխանությունների, այս կերպ հնարավոր կլինի փոխհատուցում տրամադրել խախտումների զոհերին, ինչպես նաև ստեղծել «բռնության հիմքում ընկած կոնֆլիկտների և այլ պայմանների քաղաքական համակարգերի վերափոխման հնարավորություններ»: Անցյալի խախտումների քննության ժամանակ անցումային արդարադատությունը երկու նպատակ ունի՝ «զոհերին մատուցել արդարության որոշակի մակարդակ և ամրապնդել խաղաղության, ժողովրդավարության և հաշտեցման հնարավորությունները»: Փոխաբերական ասած՝ խոսքը անցյալի ռեժիմին և նրանց զոհերին հաշտեցնելու և խախտված իրավունքների վերականգնման հարթակ ստեղծելու մասին է: Գործընթացը ներառում է քրեական, վերականգնողական և սոցիալական արդարության տարրեր: Այսինքն, գործընթացի նպատակը հաշտությունն է և ոչ թե պատիժը, իսկ պատժամիջոցները գործիք են, այլ ոչ թե գործընթացի նպատակ: Ըստ Հարվարդի համալսարանի իրավաբան Արտյոմ Գեղամյանի, որը անցումային արդարադատության փորձագետ է, այդ մեխանիզմների ներդրումը երկու կարևոր մտքերի է բերում. կա՛մ ներկայիս դատական համակարգը չի կարողացել լուծել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված խնդիրները, կա՛մ նրան չի վստահում նոր կառավարությունը: Մյուս կողմից, նրա կարծիքով, դեռևս պարզ չէ, թե ժամանակակից Հայաստանի պատմության մեջ որ ժամանակագրությամբ պետք է հաշվի առնել դեպքերը՝ սկսած վերջին 10, 20, թե 30 տարիներից: Ո՞րն է չափանիշը և ո՞ր տարեթվից սկսել: Հայաստանում, այսպես կոչված, անցումային արդարությունը լոբբինգ է արվում Ջորջ Սորոսի կառույցների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կողմից, որի ղեկավար կազմում «թավշյա հեղափոխությունից» հետո հայտնվել են այդ կառույցների սաները: Նպատակն է հայկական էլիտայից ակտիվների և փողերի բռնագանձումը: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում անցումային արդարադատության միջոցները հարմարեցվել են նախկին համակարգված անարդարությունների փոխհատուցմանը: 

Միջոցների շարքում հաճախ օգտագործվել է նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձումը, սակայն գրեթե երբեք հնարավոր չէ գողացված փողերը վերադարձնել մինչև վերջին կոպեկը: Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատականներով, մոտ 35 մլրդ դոլար է դուրս բերվել Ինդոնեզիայից, մոտ 5 մլրդ՝ Կոնգոյից և նույնքան՝ Ֆիլիպիններից: Այս բոլոր երկրները անցել են անցումային արդարադատության ուղիով, բայց վերջնական արդյունքում կարողացել են վերադարձնել նախատեսված գումարներից տասնյակ անգամ քիչ գումարներ:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal