ՀՀ քննչական կոմիտեն ԷԼԱՐԴ-ից ակնկալում է հստակ և օբյեկտիվ եզրակացություն Ամուլսարի առնչությամբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփել են նախորդ օրերին կատարած աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբին՝ փորձաքննության կատարման գործընթացը գերազանց կազմակերպելու համար:

«Ուզում եմ շեշտել, որ մենք ակնկալում ենք հստակ և օբյեկտիվ եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պատրաստակամ է աջակցել»,- ընդգծեց Սամվել Ավետիսյանը:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդի Խուրին խմբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը վերջին օրերին ցուցաբերած աջակցության համար:

«Այցը շատ օգտակար էր մեզ համար: Հնարավորություն ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ, ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շնորհակալ ենք մեզ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Վստահեցնում ենք, որ փորձաքննությունը լինելու է անաչառ և օբյեկտիվ»,- շեշտեց Ռիկարդո Խուրին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հանդիպել էր  «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալի և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրի հետ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ևս հատուկ շեշտել էր փորձաքննության անաչառ լինելու կարևորության մասին:

«Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ընդգծել էր  Հայկ Գրիգորյանը:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում և ամենօրյա կտրվածքով ծանոթանում է կատարվող աշխատանքներին:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan