Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ մանկապատանեկան ցերեկույթ

Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում ապրիլի 1-5-ը անցկացվող մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա սկիզբն ազդարարող ցերեկույթը նվիրված է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին:

Միջոցառման համակարգող, «Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի գեղարվեստական ղեկավար Կարինե Զաքարյանը որ պատահական չէր, որ ցերեկույթի հիմնական թեման Սիլվա Կապուտիկյանի կյանքն ու ստեղծագործություններն էին, քանի որ, այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծուհու 100-ամյակը:

«Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում` ակտիվ ընթերցողների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են միջոցառումներ: Երեխաները այն պարարտ հողն են, որտեղ մենք մեր ներդրումը կատարելով ակնկալում ենք հետաքրքրվածություն դեպի հայ գրականություն և մշակույթ: Այս ցերեկույթի ընթացքում երեխաների միջոցով փորձեցինք ստեղծագործությունները մատուցել նորովի, առավել թարմացված, քանի որ Սիլվա Կապուտիկյանը մեր այն գրողներից է, ում բանաստեղծությունները անընդհատ կարդալով և ուսումնասիրելով նոր բացահայտումներ ենք անում»-նշեց Կարինե Զաքարյանը:

«Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի սան, գրադարանի ակտիվ ընթերցող,միջոցառման մասնակից 12-ամյա Անահիտ Թորոսյանը ասաց, որ իր համար ոգևորիչ է համատեղել ընթերցանությունը բեմականացումների հետ:

«Սկզբում այդքան էլ համոզված չէի, որ ցանկանում եմ թատերական խմբակ այցելել, բայց նմանատիպ բովանդակությամբ բեմադրությունները ինձ սկսեցին դուր գալ, քանի որ ստանում էի լրացուցիչ գիտելիքներ  մեր գրողների մասին»-հավելեց Անահիտ Թորոսյանը:

Միջոցառմանը հրավիրված էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 174 191 և 79 հիմնական դպրոցների 5-7 դասարանների աշակերտներ:

Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթություններ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan