Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Առն­վազն ան­խո­հե­մու­թյուն, անլր­ջու­թյուն է. չպետք է նման հար­ցին անդ­րա­դառ­նալ պրո­վո­կա­ցի­ա­նե­րի մա­կար­դա­կով. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի կարգավիճակի հարցը կոնցեպտուալ է: Այն կարևորագույն՝ ազգային և պետական խնդիր է: Չեմ կարծում, որ նման հարցերին պետք է հայտարարությունների մակարդակով անդրադառնալ, ընդ որում՝ այլ հարցերի կոնտեքստներում»: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի շուրջ հայտարարություններին, մասնավորապես «Սասնա ծռերի»՝ Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու նախաձեռնությանը:

«Նշված կոնտեքստում, ինչպես նաև ոչ համապատասխան տոնայնության և վերլուծությունների մակարդակով մեկնաբանելն ու անդրադառնալն Արցախի հարցին, առնվազն անխոհեմություն, անլրջություն է: Նման հարցերին այդ մակարդակով չպետք է անդրադառնալ: Դրա համար գոյություն ունեն իշխանություններ, նաև՝ ընդդիմադիր հատված, որոնք ևս պետք է այդ հարցի շուրջ լուրջ քննարկումներ անեն: Դրանք կլինեն բաց, թե փակ, այլ հարց է, բայց չպետք է նման հարցի անդրադառնալ պրովոկացիաների մակարդակով, որոնցով, ըստ էության, կարող են լարումներ առաջացնել հայ ժողովրդի երկու հատվածների միջև: Սա է խնդիրը»,-նշեց նա՝ այդ համատեքստում մատնանշելով «Սասնա ծռերի» ոչ այդքան լավ հարաբերություններն Արցախի ղեկավարության հետ:

«Եվ այդ համատեքստում իրենք իրենց մասով որոշում են ասել՝ «ձեր ինադու կասենք, որ մարզ եք», նրանք էլ ասում են՝ «դե, սահմանը չանցնեք»: Այստեղ Արցախի կարգավիճակի հարցի խնդիրը չէ, ընդհանուր հայրենիքի ընկալման տեսանկյունից չի ասվում այդ ամենը: Ասվում է ամբողջովին այլ, սրված խնդիրների ֆոնի վրա, ինչն անթույլատրելի է: Նման հայտարարություններին լուրջ չէի վերաբերվի, բայց ուշադիր կհետևեի, որ այդ ամենը չանցնի ազգային անվտանգության ապահովման սահմանը»,-ասում է քաղտեխնոլոգը: 

«Սասնա ծռերի» նախաձեռնությունը, ըստ քաղտեխնոլոգի, բավականին համեստ վարկանիշ ունենալու տրամաբանության մեջ է. «Քանի որ հեղափոխությունից հետո Հայաստանում ինքնադրսևորվելու շատ մեծ հեռանկարներ առայժմ չեն երևում, իրենք փորձում են ինքնադրսևորվել Արցախում: Երևի համարում են, որ այնտեղ թույլ օղակներ կան: Վերամիավորման թեմայի մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Միացում կարգախոսը գլխավոր է: Եվ այն կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարության համար: Եվ անկախ նրանից, որ ոմանք կուզենան ղեկավարներին հեղափոխականների և ոչ հեղափոխականների բաժանել, միևնույն է, գոնե այս հարցի շուրջ ստրատեգիական առումով տարընթերցում չկա: Որքան էլ ներկայացվի, որ Արցախի իշխանությունը ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում իրեն կոմֆորտային չի զգում, այդպես չէ: Եթե ինչ-որ փուլերում ինչ-որ թյուրըմբռնումներ են եղել, ապա հիմա որոշակի ներդաշնակություն կա, ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվեց: Մենք սա տեսնում ենք համատեղ նիստերի ձևով: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը շատ հաճախ հեռախոսազանգեր են ունենում: Նաև կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանությունը ժամանակի ընթացքում հասկացավ, որ միշտ պետք է հաշվի առնել Արցախի ռազմաքաղաքական, հասարակական այլ շերտերի տրամադրությունները»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև Վիեննայի հանդիպումից հետո Ն. Փաշինյանի՝ ուղիղ եթերում արված մի շարք ձևակերպումներին:

«Նա հերթական անգամ փաստեց, որ Ռ. Քոչարյանի օրոք է Արցախը մեկուսացել գործընթացից: Բացի այդ, նա ասում է՝ իրեն չեն լիազորել բանակցել Արցախի անունից: Բացատրությունն այդ մասով հասկանալի է, բայց թե ի՞նչ ֆորմատով և ինչպե՞ս են լիազորել Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին բանակցել, չի բացատրվում: Այդուհանդերձ, նորից տանում է այն գիծը, որ չի կարող Արցախի անունից բանակցել, որովհետև ի տարբերություն նախորդ երկու ղեկավարների, լիազորված չէ: Ինքն, ըստ էության, ասում է այն, ինչի մասին, երևի թե, խոսել է Վիեննայում: Այդ պարզաբանումներով պատասխանեց այն հարցերին, որոնք ծագել էին Վիեննայի հանդիպումից հետո թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ մամուլում և թե՛ քաղաքական շրջանակներում,-ասաց մեր զրուցակիցը: -Համենայն դեպս, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հայկական օրակարգ գոյություն չուներ: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ չէր խոսվել այն հարցերի մասին, որոնց մասին Ն. Փաշինյանը բարձրաձայնել էր անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Նա ուղղակի արձագանքեց՝ ասելով, որ բոլոր թեզերը բարձրաձայնվել են, այլ հարց է, որ մեզ համար բավարար մակարդակով չեն ընդունվել: Մեծ հաշվով, այդ ելույթով փորձել է հանել կասկածները, մյուս կողմից, այսպես ասած, ձեռքի հետ, տանել ներքին քաղաքական գիծը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal