Գուստավ Մալերի առեղծվածային 9-րդ սիմֆոնիան երկար ընդմիջումից հետո կրկին հայկական բեմում

Արդեն մեկ դարից ավելի աշխարհահռչակ ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի ստեղծագործություններն իրենց տեղն ունեն սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկերում: Դրանք մինչ օրս շարունակում են ցնցել հանդիսատեսի հոգիները,  ինչը խոսում է կոմպոզիտորի կատարելության հասած վարպետության մասին:

Հեղինակի սիմֆոնիաներից շատերը տարբեր ժամանակներում հնչել են նաև Հայաստանում, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ:  Ասել է թե՝ հայ հանդիսատեսին անծանոթ չեն ո՛չ Գ. Մալեր կոմպոզիտորի անունը,  ո՛չ էլ նրա ստեղծագործությունները: Բայց, կոմպոզիտորի 9-րդ սիմֆոնիան շատ վաղուց չի կատարվել հայկական համերգասրահներում։

Եվ ահա, երկար ընդմիջումից հետո, մեծակտավ այս գործը կհնչի ապրիլի 6-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Ի դեպ,  Մալերի սիմֆոնիաները կատարման առումով բարդագույն ստեղծագործություններ են,  և նվագախմբից կատարողական մեծ վարպետություն է պահանջվում այն հաղթահարելու համար։  Սակայն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իսկ կատարել է Մալերի թիվ 1, թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։

Գ. Մալերի չորս մասից բաղկացած 9-րդ սիմֆոնիան պատմում է ողբերգական դրվագներով լի իր անցած ուղու մասին,  որոնք նա կարողացել է հաղթահարել աշխարհի հանդեպ ունեցած մեծ ու ճշմարիտ սիրո և այդ ճանապարհին պատրանքներին հրաժեշտ տալու շնորհիվ:

Նշենք նաև, որ Մալերի 9-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է իր մահից հետո, 1912 թվականի հունիսի 26-ին, Վիեննայում, իր աշակերտներից Բրունո Վալտերի ղեկավարությամբ, ով ոչ միայն իր ուսուցչի հետևորդն էր,  այլև Մալերի ստեղծագործությունների քարոզիչը:

Այսինքն, ուրախությամբ կարող ենք արձանագրել,  որ հայ հանդիսատեսի համար Մալերի ստեղծագործությունների բացահայտման նոր ժամանակաշրջան է սկսվում,  ինչը նաև լավ առիթ է կրկին անդրադառնալու դրամատիկ կենսագրություն ունեցող կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ողջ ուղուն:

 

Արմինե Գրիգորյան

Загрузка...
Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ
Հայտնի հոգեբանի 20 խորհուրդներ, որոնք կյանքը դեպի ավելի լավը կվերափոխեն Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում
website by Sargssyan