Ամեն ինչ վե­րա­դար­ձավ ի շրջանս յուր. Փա­շի­նյա­նի ու Ալի­ևի հե­ռա­կա «պա­տե­րազ­մը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիեննայի բանակցություններից ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Համենայն դեպս, 2016-ի ապրիլյան պատերազմի հերթական տարելիցի օրը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որոնք փաստում են, որ Երևանն ու Բաքուն հավատարիմ են մնացել իրենց օրակարգերին, ու կողմերի միջև գոնե հիմա, ըստ էության, չկա լուրջ փոխզիջման հասնելու որևէ հնարավորություն։

Նախօրեին Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» բանձևմանն՝ ըստ էության, հաստատելով, որ այդ հայտարարությունը Երևանի պետական օրակարգի մաս է։ Ավելին՝ վարչապետը նկատել է, որ այլ հայտարարության պարագայում Տոնոյանը պաշտոնական կարվեր։ Իհարկե, Փաշինյանը դիվանագիտորեն հասկացրել է, որ Հայաստանը նախահարձակ չի լինելու և հետամուտ է խաղաղության հաստատմանը։ «Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է վարչապետը։

Նախօրեին հարցազրույց է տվել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ միանշանակ պնդելով, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու օրակարգին։ 

Իհարկե, զուգահեռաբար Բաքվից հնչում են տրամագծորեն հակադիր հայտարարություններ, ընդ որում՝ երկրի առաջին դեմքի մակարդակով։ Ինքնին հասկանալի է, որ Վիեննայում հայկական օրակարգի վերաբերյալ կոնսենսուս չի ձևավորվել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր պահանջներից, ու այս հարթության վրա Ալիևի խրոխտ հռետորաբանությունն այնքան էլ համարժեք չէ։ Մյուս կողմից՝ կարգավորման գործընթացում փակուղին ակնհայտ է։ Բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնումը՝ եթե կուզեք, ածանցյալ հարց է. սկզբունքային է, թե կողմերն ինչպիսի դիրքորոշում ունեն Արցախի ապագայի, նրա կարգավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»: Հայկական կողմն էլ, ընդ որում՝ բոլոր իշխանությունների օրոք, վստահաբար պնդել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Արցախի կարգավիճակի հարցը կարգավորման գործընթացի առանցքային դրվագն է։ Եթե այս հարցում չկա կոմպրոմիս կամ հակադիր դիրքորոշումների մերձեցման հնարավորություն, ապա բանակցային գործընթացում անհնար է ակնկալել էական բեկում, եթե նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն ավելի հաճախ տեղի ունենան։ Միևնույն ժամանակ՝ ասվածը չի ենթադրում բանակցային գործընթացի թերագնահատում, որովհետև դրա միջոցով հնարավոր է դառնում գոնե պատերազմի վերսկսման ռիսկերի նվազումը, ավելին՝ խիստ սկզբունքային է, որ կարգավորման գործընթացն ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Այս համատեքստում Վիեննայի հանդիպումը հայկական կողմի համար չափազանց կարևոր էր։

Ամեն դեպքում՝ շատ ավելի ակտուալ է դառնում այն հրամայականը, որ Երևանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին՝ թե՛ երկարատև բանակցային գործըթացին ու թե՛ հնարավոր պատերազմի վերսկսմանը։ Ի դեպ, վերջինիս մասին ավելի հաճախ են սկսել խոսել մեր իրականության մեջ, այդ թվում՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Հայաստանում պետք է ամրապնդվի այն տեսակետը, որ Արցախի հարցում որոշիչը ոչ միայն բանակների հզորությունն է, այլ նաև ու գուցե առաջին հերթին՝ պետության որակը։ Հայաստանը պետք է մրցակցային լինի ներքին հարբերություններում ու մրցունակ տարածաշրջանում՝ կարգավորման երկարատև գործընթացում կամ հնարավոր պատերազմի դեպքում առավելության հասնելու համար։ Անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը տվել է այդ պատմական հնարավորությունը, սակայն դրա արդյունքները՝ ներքին հակադրության մեջ մսխելու փոխարեն, կապիտալիզացվելու անհրաժեշտություն ունեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Վիճակախաղերի գովազդը սահմանափակելով կփոխվի՞ իրավիճակը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ԱԺ-ն միաձայն ընդունեց վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ «Չիստկայի» հերթական փուլը. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ պսեվդոօրակարգ. «Փաստ» Կալանավորը դադարեցրել է 50-օրյա հացադուլը Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ է բռնկվել, իսկ քա­ղա­քա­ցին ինք­նահր­կիզ­ման փորձ է կա­տա­րել Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները» ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գործ «Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու» մի­ջոց ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ի՞նչ դեմք եք տեսնում նկարում՝ տխո՞ւր, թե՞ ուրախ
website by Sargssyan