Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ» Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան


Շեն­քեր կա­ռու­ցե­ցին, բո­լո­րին տնե­րով ապա­հո­վե­ցին, իսկ հե­տո՞. պետք է մտա­ծել աշ­խա­տա­տեղ ստեղ­ծե­լու մա­սին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանն ասել էր, որ կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակում` մարզերի նորաստեղծ ընտանիքների համար։ Երևան գալու փոխարեն նրանք կկարողանան պետությունից 10 դոլարով բնակարան վարձել: Նախագիծն, ըստ էության, վատն անվանել չես կարող, չնայած այն հաստատվելու դեպքում մի շարք հարցեր առաջ կգան՝ կապված դրա իրագործման ժամկետների հետ: Հարցն ունի մի քանի բայցեր. մարզերից նորաստեղծ ընտանիքները և անհատները տեղափոխվում են մայրաքաղաք ոչ միայն այն պատճառով, որ բնակարան չունեն: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, զարգացած չեն ենթակառուցվածքները, շատ դեպքերում ակտիվ չէ մշակութային կյանքը:

Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ բազմաբնակարան շենքեր կառուցելու հարցը միշտ է քննարկվում: Որոշ ժամանակ առաջ, երբ Գյումրիում տնակների վերացման հարցը նոր թափ ստացավ, առաջարկ հնչեց, որ Շիրակի մարզում բազմաբնակարան շենքերը կիսով չափ կամ մեկ երրորդով են բնակեցված: 

«Շատերը մեկնում են արտերկիր աշխատանք գտնելու, նորմալ պայմաններում ապրելու համար: Փակ դռները շատ են: 

Շենք կառուցելը խնդրի լուծում չէ: Առաջին հերթին պետք է մտածել աշխատատեղ ստեղծելու մասին: Ընդ որում՝ նկատի չունեմ, որ պետությունը պետք է դա անի. մենք Խորհրդային Միություն չենք: Պետք է ուղղակի պայմաններ ստեղծել, որ մարդիկ մնան, աշխատեն, իրենց գործը «դնեն», ուրիշների համար աշխատատեղ ստեղծեն: Սա խնդիրներից մեկն է: Մյուս երկուսն էլ իրավական և սոցիալական միջավայրերն են, որ մարդիկ կարողանան օրենքների շրջանակում այդ ամեն ինչն անել, որ ստվերային արտոնություն ունեցող մարդիկ չլինեն, որ մարդիկ, որոնք «կտուրներ» չունեն, հարկայինի հետապնդումների չենթարկվեն և այսպես շարունակ», - ասում է Նիկոլ Մարգարյանը:

Ակնհայտ է, որ շատերն են նշում՝ չէին ցանկանա երկրից հեռանալ, ընտանիքից հեռու ապրել, բայց գոյատևելու խնդիր կա: «Բնակարանն առաջին հերթին տեղ է այն մարդկանց համար, որոնք մոտակայքում աշխատանք ունեն: Աշխարհի շատ երկրներում բնակարանն ուղղակի քնելու տեղ է: Բազմաթիվ երկրներում, որտեղ մարդիկ պարբերաբար փոխում են իրենց աշխատավայրը, իրենք չեն էլ հավակնում սեփական բնակարան ունենալ: Նրանք անընդհատ շարժման մեջ են: Սեփական բնակարան ունենալու խնդիրը վերանում է, նրանք ուղղակի վարձակալում են դրանք:

Եթե ենթակառուցվածքները լավ չեն աշխատում, աշխատատեղերի խնդիրը լուծված չէ, մարդիկ թողնում ու գնում են: Սա նշանակում է, որ բնակարանն այդ արժեքների սանդղակում առաջին տեղում չէ: Առաջնայինն աշխատանք ունենալն է»:

Հաճախ հարց է բարձրացվում, որ մարզերում քիչ են, օրինակ, ժամանցի վայրերը, մշակութային միջոցառումները, և այդ առումով Երևանը գրավում է երիտասարդներին: Ազգագրագետի դիտարկմամբ, այս հարցը պետք է այլ հարթության մեջ դիտարկել: «Շատ դեպքերում մարզերում բացվում են ժամանցի վայրեր, սակայն կարճ կյանք են ունենում, որովհետև, միևնույն է, երիտասարդները ձգտում են դեպի Երևան: Այստեղ կա ազատության խնդիրը: Երիտասարդը դուրս է գալիս իր տնից կամ թաղամասից և տեսնում նույն դեմքերը, ինչ-որ տեղ կաշկանդվում այդ մարդկանց միջավայրում: Իսկ Երևանում հակառակն է. նա շփվում է անծանոթների հետ, գենդերային բազմազանություն տեսնում»:

Զրուցակիցս նշում է՝ մարզերում գործում են բուհեր, որոնք մասնագիտություններ ընտրելու հնարավորություն են տալիս, բայց երիտասարդները նախընտրում են Երևանում սովորել: «Երիտասարդները ձգտում են հեռանալ ծնողների վերահսկողությունից, ստանալ լավ կրթություն և, եթե կարողանում են լավ մասնագետ դառնալ, ձգտում են խոշոր քաղաքներում հաստատվել: Հետո արդեն, երբ հասկանում են, որ լավ մասնագետի պահանջարկը քաղաքում շատ է, հաստատվում են մայրաքաղաքում: Շատ օրինակներ կան, որ նրանք նաև Երևան են տեղափոխում ընտանիքի անդամներին: 

Նորից եմ կրկնում՝ բնակարանաշինությունը կարող է մեկ խնդիր լուծել. մարդիկ կարող են ներգրավվել դրա մեջ և չմեկնել արտագնա աշխատանքի: Դա կարող է նույնիսկ ավելի կարևոր լինել, քան բնակարան ունենալը: Ի վերջո, այդ շինարարությունը մի օր կավարտվի: Տեսականորեն համարենք, որ շենքեր կառուցեցին, բոլորին տներով ապահովեցին, իսկ հետո՞»:

Մարգարյանը կարծիք է հայտնում, որ նախկինում իշխանությունները շինարարությունն օգտագործում էին որպես քաղտեխնոլոգիա՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար: «Շենքի բացում էին անում, գալիս, նկարվում: Հետո պարզվում էր, որ շենքերը բնակիչներին նորմալ վիճակում չեն հանձնել, կոյուղին ավարտված չի, մի շարք հարցեր լուծված չեն և այլն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am