Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Չի բացառվում, որ Էրդողանի ցանկությունը չիրականանա

Interview

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ հաշվով հաղթանակ տարավ: Այս հաղթանակը, սակայն ստվերվեց, քանի որ կուսակցությունը պարտվեց մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում և մի քանի այլ խոշոր քաղաքներում: Ընտրություններից հետո իշխող կուսակցությունը կորցրածը վերականգնելու համար որոշել է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները, բայց ինչով այն կավարտվի, առայժմ դժվար է ասել:

Թուրքագետ Ռաֆայել Սահակյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրություններին, նշեց, որ Թուրքիայի համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Եվ, քանի որ այս ընտրություններից հետո չորս ու կես տարի այլևս ընտրություններ չեն լինելու, ուստի Էրդողանի համար կարևոր է սեփական դիրքերի ամրապնդման հարցը:

«Եթե դիտարկում ենք ընտրությունների արդյունքները, ապա Էրդողանի կուսակցությունը երկրում հաղթանակ է տարել, բայց կորցրել է վերահսկողությունը խոշոր 5 քաղաքներից 4-ի նկատմամբ: Երկիր ղեկավարի համար ամենակարևոր քաղաքը Ստամբուլն է, քանի որ, չնայած այն երկրի մայրաքաղաքը չէ, սակայն հանդիսանում է տնտեսական, արդյունաբերական խոշորագույն կենտրոն:

Բացի այդ, մոտ 16 միլիոն բնակչություն ունեցող այս քաղաքի հանդեպ իշխանության պահպանումը շատ կարոր է, քանի որ, դեռ տարիներ առաջ խոսելով Ստամբուլի կարևորության մասին Էրդողանը տեսակետ է հայտնել, որ՝ ով վերահսկողություն ունենա Ստամբուլի նկատմամբ, վերահսկողություն կունենա ողջ երկրի նկատմամբ»,- ասաց Ռ. Սահակյանը:

Թուրքագետը նշեց նաև, որ սովորաբար ՏԻՄ ընտրությունները նախորդել են համապետական ընտրություններին, ինչն, այսպես ասած, տեստ կամ քննություն է եղել խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ: Եվ, քանի որ այս անգամ ընտրությունների ժամկետները խախտվել են, այդ հերթականությունն էլ է խախտվել:

Այդուհանդերձ, ՏԻՄ ընտրությունների արդյունքները շատ կարևոր են նախագահ Էրդողանի համար, առաջիկա տարիներին երկիրն ամբողջապես վերահսկելի դարձնելու և քիչ թե շատ հանգիստ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից:

 «Մինչև 2023 թ.,այսինքն, չորս ու կես տարի, երկրում ընտրություններ չեն լինելու: Ուստի Էրդողանի համար շատ կարևոր էր երկրի մեծ քաղաքներում իր ղեկավարած կուսակցության հաղթանակը: Դա հնարավորություն կտա երկրի ողջ իշխանությունն իր ձեռքում պահել: Միևնույն ժամանակ, այս ընտրությունների արդյունքները որքան էլ Էրդողանի սրտով չեն, սակայն չեն կարող պրոբլեմատիկ լինել նրա համար, քանի որ իր ղեկավարած կուսակցությունն, այնուամենայնիվ, հաղթել է այս ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է քեմալական թևին, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության, ապա այն Էրդողանի կուսակցության նման համագործակցում է մեկ այլ ազգայնական կուսկացության հետ, ինչի արդյունքում կարողացել է հաջողությամբ մրցակցել իշխող ուժի հետ: 

Անդրադառնալով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը՝ պետք է նշել, որ չնայած ԺԴԿ-ն հաղթանակ է տարել երկրի արևելյան մի շարք շրջաններում, այնուամենայնիվ այդ հաղթանակը չի կարող նաև մեծ ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքի վրա:Այստեղ տեղին է հիշել նախորդ ընտրությունների փորձը, երբ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում քրդամետ ԺԴԿ ներկայացուցիչները քաղաքապետեր, շրջանների ղեկավարներ ընտրվեցին, սակայն Էրդողանը ժամանակի ընթացքում այնպիսի տակտիկա բանեցրեց, որի արդյունքում շատերին փոխարինեցին կառավարության կողմից նշանակված այնպիսի կառավարիչներով, որոնց միջոցով այդ քաղաքները Էրդողանը պահեց իր վերահսկողության տակ: Ավելին՝ քուրդ պաշտոնաներին նա մեղադրեց ահաբեկչական կուսակցության հետ կապեր ուենալու մեջ: Եվ չի բացառվում, որ նորընտիր քաղաքապետերը ևս արժանանան նույն բախտին, առավել ևս, որ այս մասին Էրդողանն արդեն իսկ բաց տեքստով հայտարարել է»,- ասաց Ռ. Սահակյանը:

Անդրադառնալով այս պահին Ստամբուլում իշխող, «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջով իրականցվող վերահաշվարկին՝ թուրքագետը նշեց.

«Էրդողանը և նրա քաղաքական թիմը ամեն ինչ փորձում են անել Ստամբուլը պահելու համար:Այս պահին դժվար է ասել, թե որքանով դա կհաջողվի Էրդողանին: Դա պարզ կլինի միայն վերահաշվարկից հետո: Միայն նշեմ, որ Ստամբուլի մի շարք շրջաններում արդեն ավարտված վերահաշվարկից հետո 2 հիմնական մրցակիցների տարբերությունը 27 000-ից նվազել է 7000-ով:

Այս պահին ընդդիմության թեկնածուն դեռևս 20 000 քվեով առաջ է ԱԶԿ-ի ներակայացուցչից: Բայց, վերահաշվարկը ի օգուտ իշխանության թեկնածուի ավարտվելու դեպքում, չի բացառվում նաև, որ բավականին մեծ հակազդեցություն լինի ժողովրդի կողմից: Իմ կարծիքով, այս պահին իշխանություններն իրենք էլ կանգնած են երկընտրանքի առջև՝ արդյոք ազդել վերահաշվարկի ընթացքի վրա՝ հարուցելով ժողովրդի հակազդեցությունը, թե Ստամբուլը այնուամենայնիվ հանձնել ընդդիմությանը»,- ասաց թուրքագետը:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal