«Վար­չա­պե­տը բազ­միցս խո­սել է ձեռ­քեր տա­քաց­նե­լու մա­սին, սա էլ մի ձև է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն մեկնարկել է «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր, որի շրջանակում մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 2 % տարեկան տոկոսադրույքով։ Ընդ որում՝ շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նման ծրագրերը նոր չեն:

«Գյուղնախարարությունը վերջին տասը տարում հազարավոր գլուխ խոշոր եղջերավոր անասուններ՝ երինջներ է ներկրել Հայաստան՝ հիմնականում Ավստրիայից և Շվեյցարիայից: Կենդանիները մեծ մասամբ հղի են եղել: Վերջին չարաբաստիկ տարում ներկրվեց Մերձբալթյան հանրապետություններից, սակայն կային որակի հետ կապված խնդիրներ: Բավական մեծ գլխաքանակ ճանապարհին սատկեց, իսկ մի մասն էլ ընդհանրապես հղի չէր: Այդ ծրագիրը կարծես ձախողում էր», - ասում է Բերբերյանը: 

Վերջինս հիշեցնում է, որ Հայաստանում անասնաբուծության հարցում պետք է գնալ այլ ճանապարհով: «Ունենք կովկասյան գորշը, որը սովոր է բնակլիմայական մեր պայմաններին: Բայց գյուղնախարարությունը համառորեն սրան դեմ է: Դե, երևի ներկրման հետ կապված լավ պայմաններ ունեն, չինովնիկները բիզնեսի մեջ են մտնում, տենդերը մեկին կտան, մյուսին չեն տա, նախկին սինդրոմն է գուցե աշխատում. ինչ-որ բան վերցնեն, բաշխեն և իրենց ձեռքերն էլ տաքացնեն: Վարչապետը բազմիցս խոսել է ձեռքեր տաքացնելու մասին, սա էլ մի ձև է»: Զրուցակիցս ասում է, որ իր համար գոնե անհասկանալի է, թե ինչու է գյուղնախարարությունը անդրադառնում ծրագրերի, որոնք հաջողություն չեն գրանցել: «Նորից խոսում են ապահովագրության մասին, որը երկու անգամ գյուղնախարարությունը ձախողել է, ներկրումների մասին, որտեղ վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ, գումարային յուրացումներ գտավ, կարծեմ՝ գործերը դեռ դատախազությունում են: Հիմա ինչպես բացատրենք, որ մի կողմից կան վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները, մյուս կողմից նորից նույն գործարքներն են փորձում իրականացնել: 

Գյուղացին պետք է հաշվենկատ լինի, հաշվարկի՝ արդյո՞ք խոշոր եղջերավոր անասուններն իրեն ձեռնտու են անասնապահությամբ, կաթի արտադրությամբ զբաղվելու համար»: 

ՀԿ-ի նախագահը հիշեցնում է, որ հանրապետություն ներկրվող անասնագլխաքանակը պետք է մսուրային պահվածքում լինի, իսկ արոտավայրերի մասին առհասարակ խոսք չկա:

«Եթե ֆերմերները կստեղծեն իդեալական պայմաններ, եվրոպական տեսականին Հայաստանում կենսունակ կլինի, մենք էլ կողջունենք: Պրակտիկան, ցավոք, ցույց է տալիս, որ նրանք չեն դիմանում մեր կլիմայական պայմաններին, և արդյունքում ունենում ենք կենդանիների լուրջ անկում», - ասում է Բերբերյանը՝ շեշտելով, որ իրենց միավորումն ունի հարցի պատասխանը, թե ինչպես բարձրացնել կենդանիների միջին կաթնատվությունը և իջեցնել կաթի արժեքը: Բացի դա, մասնագետի խոսքով, հետագայում խնդիրներ չեն լինի նաև կաթի և մսի մթերման հարցում: «Թող բարի լինեն, դիմեն մեզ, կօգնենք: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներից անասունների ներկրմանը, դա համարում ենք ոչ նպատակահարմար: 

Անասնապահությունը վերջին երեք տարում հասել է այն վիճակին, որ բելառուսական կասկածելի որակի մսաքանակը «վխտում է» սուպերմարկետներում:

Կարող ենք զարգացնել մերը, բայց դրա համար հմտություններ են անհրաժեշտ, որոնք, ցավոք, այսօր կառավարությունը չունի: Եթե դու հմուտ մասնագետներ չունես, պարտությունը երաշխավորված է: Խոսելով չէ, այլ՝ աշխատելով: Կրկնում են նույն սխալները, ինչ նախկինում», - ամփոփում է Հրաչ Բերբերյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում Հարոյանը հաղթական գոլը նվիրել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին Արարատի մարզում գխի շրջանում հրազենային վնասվածքով գերեզմանատնից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու Հրդեհ Երևանի Բատիկյան փողոցում. կա զոհ Ծառայակցին ինքնասպանության հասցրած զինծառայողները չեն դատապարտվել` վաղեմության ժամկետն անցնելու պատճառով Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտոռեպորտաժ) N1 ԻԴԵԱԼական Սյունիք. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է «Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ) Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Թուրքիան չի մոռանա Թրամփի նամակը. Էրդողան Քոչարյանի աջակիցները Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը ՍԱՏՄ-ն կերակրի աղի նկատմամբ վերահսկողություն է սահմանել
Երբեք չեք կարող կռահել, թե որ հայ հայտնի երգչի երիտասարդ տարիների լուսանկարն է (Photo) Միշտ օրիգինալ Նազենի Հովհաննիսյանի յուրահատուկ երևանյան աշնանային look-ը (լուսանկարներ) Խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհի Զիրոյանի ընկերը գաղտնի նկարահանել ու ցույց է տվել, թե ինչով էին զբաղված Իննան ու Զիրոյանը կեսգիշերին, երբ նկարահանումներ... Այս միրգը պարունակում է վիտամին B16, ինչը ամենաշատն է անհրաժեշտ կանանց Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ինչպես Լիլի Մորտոյի սիրելիի երեխան փչացրեց հայրիկի ու Լիլիի ռոմանտիկ լուսանկարը Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի Աննա Գրիգորյանն այնքան է տարված պարելով, որ անգամ չի նկատել, որ զգեստը թարս է հագել ու մոռացել է պիտակները հեռացնել
website by Sargssyan