«Չեմ կար­ծում, որ այս տա­րի ԵՄ ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րը կվա­վե­րաց­նեն հա­մա­ձայ­նա­գի­րը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանիան Երամիության անդամ 28 երկրներից տասներորդն էր, որը վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Խոսելով համաձայնագրի շուրջ առկա գործընթացի մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ վավերացման գործընթացը սկսվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո:

Իսկ թե ինպիսի՞ն է նշված գործընթացի տեմպը, քաղաքագետը նկատում է.

«ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի մասի օրակարգում այդ հարցը դեռևս չկա, բայց մի մասի օրակարգում հարցն արդեն ներառված է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշվածը կապելով առաջիկայում Եվրախորհրդարանում սպասվող ընտրությունների, ինչպես նաև ԵՄ երկրներում սպասվելիք նախընտրական գործընթացների հետ

«Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այս պահի դրությամբ Եվրամիության ոչ բոլոր երկրներում են վավերացրել: Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացմանը, ապա այն մեզ համար չափազանց կարևոր էր. Գերմանիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Եվրամիության լոկոմոտիվ պետություններից է: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ գործընթացն արագ տեմպերով առաջ կգնա: Չեմ կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր պետությունները կվավերացնեն համաձայնագիրը, բայց հույս ունենանք, որ այդ պատկերը կտեսնենք հաջորդ տարվա սկզբին»,նշեց քաղաքագետը:

Խոսելով վավերացման գործընթացում ՀՀ իշխանությունների անելիքների մասին՝ քաղաքագետը նշեց, որ կառավարությունն արդեն, ըստ էության, այս հարցում ոչինչ չունի անելու: «Այդ առումով շատ բան արդեն կախված չէ Հայաստանի կառավարությունից, որովհետև գործընթացը հիմա արդեն գործընկեր պետությունների խորհրդարանների դաշտում է: Այլ հարց է, որ համապատասխան պետություններում մեր ներկայացուցչությունները կարող են ակտիվ աշխատանք տանել: Բացի այդ, մեր խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի ակտիվություն մտցնել գործընթացի մեջ: Այդ ակտիվությունը կարելի է մտցնել թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի, թե՛ նույն խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որովհետև ՀՀ-ն խորհրդարանական պետություն է: Եվ այս առումով խորհրդարանի պրոֆեսիոնալ, գրագետ և օպերատիվ աշխատանքն է պահանջվում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս առումով, ցավոք, բարեկամական խմբերն ընդամենը օրեր առաջ են ձևավորվել, և խմբերի ղեկավարները ընդամենն օրեր առաջ են ընտրվել:

Նշենք, որ, Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. 

«Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:

Իսկ թե առհասարակ ի՞նչ ընթացակարգով են հրավիրվում խորհրդարանի անդամները, Ս. Սարգսյանը նշեց. «Կարծում եմ՝ այստեղ չափազանց կարևոր են սովորույթային գործընթացները: Կան պետություններ, որտեղ խորհրդարաններում նման լսումների ժամանակ հրավերներ լինում են: Չմոռանանք, որ եթե որևէ գործընթաց խորհրդարանի մակարդակով է քննարկվում, ապա տարբեր պետություններում հրավերներ լինում են: Օրինակ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի ժամանակ մշտապես լինում են հրավերներ: Տարբեր պետություններում տարբեր ձևով է ընդունված, և այդ ընդունված կարգի համաձայն էլ կազմակերպվում է»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերություններին: Նշված հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն և ԵՄ անդամ պետությունները առանձին պետք է գնահատվեն: 

«Անդամ բոլոր պետությունների հետ հավասար զուգահեռներ չենք կարող անցկացնել, որովհետև Հայաստանը կարող է մի երկրի, օրինակ, Ֆրանսիայի հետ ավելի խորը հարաբերություններ ունենալ, մեկ այլ անդամ պետության հետ՝ ոչ այդքան խորը հարաբերություններ: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա, որպես կարևորագույն կառույց, շատ կարևոր է ԵՄ-ին ներկայացնել այն տեսլականը կամ բարեփոխումները, որոնք իրականացվելու են Հայաստանում: Իսկ աջակցություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը կներկայացնի բարեփոխումների իր փաթեթը: Այստեղ ԵՄ տարբեր պաշտոնյաներ միշտ նշել են, որ պատրաստ են «շատ՝ շատի դիմաց» աջակցություն տրամադրել Հայաստանին: Այսինքն, որքան շատ լինեն բարեփոխումները և ժողովրդավարական գործընթացները, ապա տարբեր ուղղություններով աջակցություն կլինի: Այնպես որ, ԵՄ-ի հետ ակտիվ աշխատանքները չափազանց կարևոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում Հարոյանը հաղթական գոլը նվիրել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին Արարատի մարզում գխի շրջանում հրազենային վնասվածքով գերեզմանատնից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու Հրդեհ Երևանի Բատիկյան փողոցում. կա զոհ Ծառայակցին ինքնասպանության հասցրած զինծառայողները չեն դատապարտվել` վաղեմության ժամկետն անցնելու պատճառով Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտոռեպորտաժ) N1 ԻԴԵԱԼական Սյունիք. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է «Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ) Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Թուրքիան չի մոռանա Թրամփի նամակը. Էրդողան Քոչարյանի աջակիցները Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը ՍԱՏՄ-ն կերակրի աղի նկատմամբ վերահսկողություն է սահմանել Հայ շախմատիստների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում
Երբեք չեք կարող կռահել, թե որ հայ հայտնի երգչի երիտասարդ տարիների լուսանկարն է (Photo) Միշտ օրիգինալ Նազենի Հովհաննիսյանի յուրահատուկ երևանյան աշնանային look-ը (լուսանկարներ) Խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհի Զիրոյանի ընկերը գաղտնի նկարահանել ու ցույց է տվել, թե ինչով էին զբաղված Իննան ու Զիրոյանը կեսգիշերին, երբ նկարահանումներ... Այս միրգը պարունակում է վիտամին B16, ինչը ամենաշատն է անհրաժեշտ կանանց Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ինչպես Լիլի Մորտոյի սիրելիի երեխան փչացրեց հայրիկի ու Լիլիի ռոմանտիկ լուսանկարը Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի Աննա Գրիգորյանն այնքան է տարված պարելով, որ անգամ չի նկատել, որ զգեստը թարս է հագել ու մոռացել է պիտակները հեռացնել
website by Sargssyan