Ապրիլի 7-ին արևառատ ու ջերմ օրն ուժի մեջ է. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ինչպես կանխատեսվել էր, ապրիլի 7-ի կլինի արևային և առանց տեղումների եղանակ:
«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբաձրանա, ցերեկը կանխատեսվում է մինչև +20 :