Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՊԵԿ-ը՝ «Սպայկայի» տնօրենի կողմից ասուլիսի ժամանակ հնչեցրածի մասին

Society

Երեկ «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ գնահատականներ և պնդումներ, որոնց ՊԵԿ-ն անդրադարձել է առանձին կետերով, տեղեկացնելով, որ ընկերության տնօրենի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվել է:

«ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա»  ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին,  սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին,  քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով», - պարզաբանեցին ՊԵԿ-ից:

Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրման հիմքերին, ապա պարզվում է, որ միայնփորձագիտականեզրակացություննէդրվել: Մասնավորապես՝ մոտ 7 միլիանդ դրամհարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարկի և այդ հիմքով մեղադրանք  առաջադրելու համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ,  այդ թվում օտար երկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ փորձագիտական եզրակացության մասին «Սպայկա» ընկերության տնօրենը չի ծանուցվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը,  մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում,  իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ նաև փորձագիտական եզրակացությանը:

«Դ.  Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից:  Նա քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019 թ-ին և նույն օրն էլ ծանոթացել է  դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը,  և փորձագետի եզրակացությանը:  Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից: Բացի այդ, պետությանը պատճառված մոտ 7 միլիարդ դրամ վնասից մոտ 5 միլիարդի՝ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը,  որը վերաբերում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգին»,- Orer.am-ին տեղեկացրեցին ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Բացի այդ, 2015-ի հունվարից մինչև 2016 թ-ի հունվար, գործող օրենսդրության համաձայն,  «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասախան, անհրաժեշտ էր ներմուծման ժամանակ հարկայինին ներկայացնել ներմուծման հայտարարագրերը, անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,  և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:

Հարկավոր էն նաև հարկային մարմնին ներկայացնել արտահանման ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը հիմնավորելու և հետագայում նշված գումարները  հետ ստանալու համար անհրաժեշտ էր արտահանման հայտարարագրերը, ինչպես նաև նեմուծողի հարկային մարմնի կողմից հաստատված  ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը:  Խոսքը տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի մասին է: Այսինքն, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում,  պարզաբանում են ՊԵԿ-ից:

Պատասխանելով, թե՝ ՊԵԿ-ը երևի մոռացելէ,  որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից արտահայտությանը, ՊԵԿ-ից  Orer.am-ին տեղեկացրեցին, որ գործող «Շահութահարկի մասին» ՀՀօրենքի 36-րդ և գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունները վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: 

«Հետևաբար գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների, ինչպես նաև դրանք հետագայում արտահանողների վրա, նշված արտոնությունը չի տարածվում: Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի կողմից հնչեցված՝ «իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստածեղել» » արտահայտությանը, տեղեկացնենք, որ այն ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություն, որի բովանդակությանը այն հնչեցրած անձն է տիրապետում և կոչ ենք անում դրանք ևս անպայման ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Հավելենք, որ ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Ավելորդ չենք համարում նաև շեշտել, որ քննիչի կողմից Դ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հիմք չի հանդիսանում  «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված մոտ 7 միլիարդ դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը: Միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները,  որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին»,- Orer.am-ին տեղեկացրեցին ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից:

 

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia