Սպայկայի մթերումը դադրեցնելու լուրին են անդրադառնում գործարարները
Հասարակություն«Ասօրվա ամենաքննարկվող թեման՝ «Սպայկան» դադարեցնում է մթերումը։ Այսինքն, տնտեսության բևեռացվածության պատճառով նորից բախվում ենք օլիգարխիայի շանտաժին»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է «Կասեցում» նախաձեռնության ղեկավար Սամսոն Գրիգորյանը:
«Նման մի իրադրության էլ ականատես եղանք ամռանը, երբ մեծ սուպերմարկետների ցանցերը փորձեցին շանտաժի ենթարկել կառավարությանը։ Ինչի՞ հետևանք է սա՝ նախկին կառավարությունը գյուղմթերքների արտահանումը լիարժեք հանձնել էր Սպայկային՝ բոլորիս հայտնի պատճառներով և նպատակներով։
Սպայկաների թեթև ձեռքով գյուղացին հայտնվեց աղքատ և հլու հնազանդ ճորտի դերում՝ չունենալով սեփական արտադրանքը ինքնուրույն կամ բարձր արժեքով արտահանելու հնարավորություն, ջերմոցային մշակաբույսերի աճեցման անարդյունավետություն, թուրքական, քիմիկատներով աճեցվածը էժան գներով շուկան ողողելու հնարավորություն։
Ի՞նչ էր կատարվում՝ խոշոր արտահանողն ունի մաքսային արտոնություններ, նրան նվիրեցին հողեր և ռեսուրսներ, Հայաստանում բացահայտ նվիրվեց նաև մոնոպոլ դիրք, Ռուսաստանի խոշոր գյուղմթերքի շուկաներում կրկին Սպայկային շնորհվեց մոնոպոլ դիրք, այլոց մուտքը այդ շուկաներ արգելելով։ Բերեմ ընդամենը երկուօրինակ:Այստեղ 100 դրամովմթերվողծիրանըՎորոնեժումվաճառվումէր 2500 դրամով, մեր ջերմոցում աճեցված լոլիկի ինքնարժեքը մոտ 1000 դրամ էր, իսկ թուրքիայից գենային փոփոխված և քիմիայով կարմրեցվածը մեր խանութներում վաճառվում էր 500-600 դրամով։
ՀԳ. Այսքանից հետո, իմ կարծիքով 7 միլիարդ հարկեր թաքցնելը լրիվ հումորային է հնչում»,- հավելել է օգտատերը: