Նստատեղի փոխարեն անվահեծին նստած վարորդը BMW-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու գովազդային վահանակը
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոմեքենան՝ «ժողովրդի լեզվով ասած», «ռասկուլաչիտ» եղած է եղել, չի ունեցել նստատեղ, և որպես նստարան, վարորդը օգտագործել է անվահեծը: