Նախկին արատավոր համակարգի կցորդ Արթուր Գևորգյանի իրագործած խախտումները չպետք է «պլստան» իրավապահների ուշադրությունից
ԲլոգՄիսակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նախկին բարքերց մնացած մի շարք արատավոր երևույթներ այսօր էլ ցավալիորեն շարունակվում են, քանզի մարդիկ ում համար տարիներ շարունակ անօրինական, կարգազանց գործելակերպը եղել է կենսակերպ, դժվար են հաշտվում փոփոխությունների և նոր իրավիճակի հետ: Ասվածի վառ օրինակն Արթուր Գևորգյանն է, ով տարիներ շարունակ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հովանավորչության ներքո զբավել է անօրինակություններով: Բավական է հիշել մի դրվագ, որպեսզի նրա ամբողջական կերպարը բոլորի համար պարզ դառնա։Այսպես՝ որոշ ժամանակ առաջ մամուլում շրջանառվեց մի լուր, ըստ որի Արթուր Գևորգյանը տարիներ առաջ մի շարք անօրինական գործողությունների շնորհիվ օտարել է Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի մի մասը այն դարձնելով իր գլխավորած բռնցքամարտի ֆեդերացիայի, իսկ մյուս մասը եղբոր գլխավորած ֆեդերացիայի համար տարածք: Եվ մինչև այժմ էլ անօրինական կերպով օտարված թաղապետարանի այդ հատվածը օգտագործվում է այդ նպատակով:
Այսօր էլ նախկին համակարգից մնացած մնացորդը շարունակում է արատավոր գործելաոճը բռնցքամարտի ֆեդերացիայում, իսկ դրանից տուժում է հայկական բռնցքամարտը: Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիայի անբաժան մասն է կազմել ու կազմում կողմնակալ մրցավարությունը, խտրական վերաբերմունքը։ Այս գործելաոճը ուղղակի անընդունելի է և կործանման կտանի հայկական բռնցքամարտը։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Արթուր Գևորգյանի նմաններով զբաղվի իրավապահ համակարգը։